Northern University

«Ունիվերսիադա-2026»

Ռուս-հայկական համալսարանում տեղի ունեցած միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա-2026»-ին ի թիվս հանրապետության 22 բուհի, մասնակցում էր նաև Հյուսիսային համալսարանի թիմը: Իրավագիտության, Բանասիրության և մանկավարժության, Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետների ուսանողներ Սարգիս Պողոսյանը, Արսեն Ավանեսյանը, Դավիթ Աբրահամյանը, Անդրանիկ Ադամյանը, Ազատ Սահակյանը, Ալլա Մարգարյանը, Անի Իսրայելյանը, Մերի Դալաքյանը և Սերգեյ Եղոյանը հաջողությամբ հանդես եկան հրաձգության, թենիսի, շախմատի մրցումներում և մասնակցեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին: Մասնակցությունը միջբուհական միջոցառումներին նոր ծանոթությունների և կապերի, հաղորդակցման և կազմակերպչական հմտությունների, գիտելիքի ընդլայնման և նոր կարողությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն է:

«Ունիվերսիադա-2026» Read More »

Որակի վերահսկման եւ լոյալության ապահովման մասնագետ

Հաստիք՝ Որակի վերահսկման եւ լոյալության ապահովման մասնագետ
Աշխատանքի վայր – Երեւան
Աշխատանքային ժամեր – Լողացող, 10:00–21:00 (8 ժամյա)
Աշխատանքի ձեւաչափ – Օֆիսային

Հիմնական պարտականություններ՝
● բողոքող բաժանորդների հետ աշխատանք եւ լոյալության բարձրացում,
● որակի վերահսկման զանգերի իրականացում,
● չվճարած բաժանորդների հետ աշխատանք։

Պահանջներ՝
● բազային ցանցային գիտելիքներ (IP, TCP, DHCP, Router, Switch),
● արագ սովորելու ունակություն,
● սթրեսակայություն,
● թիմային աշխատանք,
● բանավոր խոսքի լավ տիրապետում,
● հայերեն եւ ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենը՝ որպես առավելություն։
Դիմելու համար

Որակի վերահսկման եւ լոյալության ապահովման մասնագետ Read More »

Հեռահար տեխնիկական սպասարկման մասնագետ

Հաստիք՝ Հեռահար տեխնիկական սպասարկման մասնագետ
Աշխատանքի վայր – Երեւան
Աշխատանքային ժամեր – Լողացող
Աշխատանքի ձեւաչափ – Օֆիսային

Հիմնական պարտականություններ
● Արդեն գրանցված հայտերի հիման վրա կապ հաստատել բաժանորդների հետ, բացահայտել
խնդիրները, տալ լուծում եւ/կամ ուղղորդել համապատասխան բաժին։
● Պատասխանել հերթապահ ինժեներների զանգերին եւ տալ լուծում առաջացած տեխնիկական
խնդիրներին։
● Մասնագետներին աջակցել օնլայն նամակագրությամբ՝ տեխնիկական լուծումներ առաջարկելու
նպատակով։

Հեռահար տեխնիկական սպասարկման մասնագետ Read More »

Հաշվապահ

Հաստիք՝ Հաշվապահ
Աշխատանքի վայր – Երեւան
Աշխատանքային ժամեր – 09:30–18:30
Աշխատանքի ձեւաչափ – Օֆիսային
Հիմնական պարտականություններ
● Հաշվապահական հաշվառման վարում
● Հաշվապահական փաստաթղթերի կազմում եւ փաստաթղթաշրջանառության վարում
● Բանկային եւ դրամարկղային գործառնությունների ձեւակերպում

Հաշվապահ Read More »

Դոմոֆոնային մուտքերի ներգրավման մասնագետ

Հիմնական պարտականություններ՝
● Նախօրոք պլանավորված տարածքներում բազմաբնակարան շենքերի այցելություն եւ
ստորագրահավաքի իրականացում՝ դոմոֆոնի տեղադրման նպատակով,
● այլ դոմոֆոնային ընկերությունների կողմից սպասարկվող մուտքերի ներգրավում,
● դոմոֆոնի ֆունկցիոնալ առավելությունների ներկայացում բնակիչներին,
● օրական եւ շաբաթական հաշվետվությունների կազմում։
Պահանջներ՝
● Ազատ հաղորդակցվելու, ներկայացման եւ բանակցությունների վարելու հմտություններ,
● բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու եւ արդյունավետ շփվելու կարողություն,
● սթրեսակայություն,
● թիմում աշխատելու ունակություն։

Դոմոֆոնային մուտքերի ներգրավման մասնագետ Read More »

Վերապատրաստման հնարավորություն դասախոսների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թ. մարտի 15-ից «SIN-NEC» ծրագրի շրջանակում մեկնարկում է անվճար վերապատրաստման դասընթաց՝ «AI Tools for Teaching ESP for Sustainability» թեմայով։

Վերապատրաստման հնարավորություն դասախոսների համար Read More »