Northern University

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աուդիտի հիմնախնդիրները ՀՀ առևտրային կազմակերպություններում» թեմայով ատենախոսության նախապաշտպանությունը

Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնում տեղի ունեցավ Անի Միրզոյանի՝ «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աուդիտի հիմնախնդիրները ՀՀ առևտրային կազմակերպություններում» թեմայով ատենախոսության նախապաշտպանությունը։

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աուդիտի հիմնախնդիրները ՀՀ առևտրային կազմակերպություններում» թեմայով ատենախոսության նախապաշտպանությունը Read More »

Հայոց պատմությունը՝ Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանում

Հյուսիսային համալսարանի դասախոս Արմինե Սարգսյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այս օրերին գտնվում է Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանում։ Արմինե Սարգսյանի՝ «Չճանաչված կամ կիսաճանաչված երկրները, նրանց իրավունքները և Հայոց ցեղասպանության ճանաչումը» թեմայով դասախոսությունը մեծ հետաքրքրության է արժանացել ուսանողների շրջանում: Արմինե Սարգսյանը նախ հետաքրքիր պատմական էքսկուրս է կատարել՝ ներկայացնելով Հայաստանի նախապատմական շրջանը, աշխարհի հնագույն մաշիկն ու գինու հնձանը, նաև՝ Երևանի հիմքը հանդիսացող Էրեբունի ամրոցը՝ ընդգծելով նաև Երևանի՝ Հռոմից 29 տարով մեծ լինելու փաստը։

Հայոց պատմությունը՝ Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանում Read More »

Անցկացվեց eCAMPUS միջազգային ծրագրի տեղեկատվական առցանց հանդիպումը

Երևանի պետական համալսարանը և Հյուսիսային համալսարանը համատեղ անցկացրին «eCAMPUS» միջազգային ծրագրի տեղեկատվական առցանց հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, ամփոփել երկամյա գործունեության հիմնական արդյունքները և քննարկել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում թվային ու ներառական կրթության զարգացման հեռանկարները։

Անցկացվեց eCAMPUS միջազգային ծրագրի տեղեկատվական առցանց հանդիպումը Read More »

Իրավագիտության ֆակուլտետի թիմը

Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի թիմը՝ Իրավագիտության և հասարակագիտության առարկաների ամբիոնի դասախոս, թիմի մարզիչ Էդգար Մանուչարյանի գլխավորությամբ Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) կողմից կազմակերպված՝ քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղ-մրցույթի ընթացքում աչքի էր ընկել ակտիվությամբ՝ դրսևորելով մասնագիտական ճկունություն, վերլուծական մտածողություն, փաստարկման և հռետորական բարձր հմտություններ։

Իրավագիտության ֆակուլտետի թիմը Read More »

«Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի դասախոսի թափուր հաստիք

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ «ֆիզիկական դաստիարակություն» առարկայի դասախոսի թափուր հաստիքի համար:
Պարտադիր պահանջներ՝
ունենա բարձրագույն (առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական
աստիճան) կամ հետբուհական կրթություն (ֆիզիկական կուլտուրա և սպորտի ոլորտում)

«Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի դասախոսի թափուր հաստիք Read More »

Հյուսիսային համալսարանում անցկացվեց «Կին առաջնորդները և հաղորդակցության ուժը» խորագրով դասընթացը

Հյուսիսային համալսարանում անցկացվեց «Կին առաջնորդները և հաղորդակցության ուժը» խորագրով դասընթաց, որը նվիրված էր իշխանության, լիդերության և խարիզմայի հարաբերակցությանը, ինչպես նաև առաջնորդ կանանց համար արդյունավետ հաղորդակցության գործնական հմտություններին։ Դասընթացը կազմակերպվել էր Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից կազմակերպված «Կանանց հզորացման ակադեմիայի» 6-րդ հոսքի շրջանակներոմ դասավանդողների վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած Աստղիկ Մատինյանի կողմից՝ «Միտք-Էմոցիա-Վարք» հոգեկրթության և իրավագիտակցության զարգացման հասարակական կազմակերպության Նախագահ, հոգեբան, էմոցիաների քոուչ Լիանա Ստեփանյանի հետ համատեղ։

Հյուսիսային համալսարանում անցկացվեց «Կին առաջնորդները և հաղորդակցության ուժը» խորագրով դասընթացը Read More »

Բացահայտի՛ր Եվրոպան Հյուսիսային համալսարանի հետ

Հյուսիսային համալսարանի ուսանողներին առաջարկվում է մասնակցել Էրազմուս+ ՀԳ171 միջազգային ակադեմիական շարժունության ծրագրին և ուսումնական փորձ ձեռք բերել եվրոպական գործընկեր համալսարաններում 2026-2027 երկրորդ կիսամյակում:

Բացահայտի՛ր Եվրոպան Հյուսիսային համալսարանի հետ Read More »

Երևանի պետական համալսարանում կայացավ Erasmus+ KPI4HE եվրոպական միջազգային ծրագրի եզրափակիչ համաժողովը

Erasmus+ «KPI4HE» ծրագրի առանցքային նպատակն էրՀայաստանի բարձրագույն կրթության համակարգում արմատավորել որակի ապահովման, ռազմավարական պլանավորման և տվյալահենք կառավարման ժամանակակից մեխանիզմներ:
Ստեղծել բուհերի գործունեության արդյունավետության գնահատման և կրթության որակի շարունակական բարելավումն ապահովող գործիքներ

Երևանի պետական համալսարանում կայացավ Erasmus+ KPI4HE եվրոպական միջազգային ծրագրի եզրափակիչ համաժողովը Read More »

«Կին առաջնորդները և հաղորդակցության ուժը»

Ո՞րն է արդյունավետ առաջնորդության և հաջողված հաղորդակցման secret-ը: Ինչպե՞ս զարգացնել առաջնորդական հմտությունները և ճիշտ կառուցել հանրային ու միջանձնային հաղորդակցությունը:

«Կին առաջնորդները և հաղորդակցության ուժը» Read More »