Ընդունելություն
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Հումանիտար հոսքով ավագ դպրոցում ինտերակտիվ մեթոդներով դասավանդում են հմուտ մանկավարժներ և դասախոսներ, որոնց մի մասը գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են: Պարբերաբար կազմակերպվող թեմատիկ միջոցառումները, էքսկուրսիաները Հայաստանի պատմամշակութային վայրերով հնարավորություն են ընձեռում դպրոցի սաներին ձեռք բերել հավելյալ գիտելիքներ, հարստանալ հոգեպես, ճանաչել ու սիրել հայրենի երկիրը: Ավագ դպրոցի աշակերտներն օգտվում են համալսարանի ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններից։ Ուսման տարեկան վարձը 250.000 դրամ է, որը հնարավոր է վճարել նաև մաս առ մաս: Հյուսիսային համալսարանում կրթությունը շարունակելու դեպքում ավագ դպրոցի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար գործում են ուսման վարձի զեղչեր։
Սովորողի ընդունելությունը դպրոց
- Սովորողների ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի հրամանով` երեխայի (սովորողի) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա:
- Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը,իսկ ծնողի ցանկությամբ ամբողջ տարվա ընթացքում:
- Ավագ դպրոց ընդունվելիս երեխայի (սովորողի) ծնողը դպրոց է ներկայացնում հիմնական կրթության վկայականի բնօրինակը և.
- դիմում,
- 2 լուսանկար,
- երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
- տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից),
- դպրոցից դպրոց սովորողի տեղափոխում (ընդունելությունը) (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար) փաստաթղթերը տեղափոխվում են էլեկտրոնային եղանակով:
- վկայագիր «կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար:
- Հիմնական կրթության վկայական ստացած բոլոր աշակերտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու ավագ դպրոցի 10-րդ դասարանում:
«Ունիվերսիադա-2026»
Ռուս-հայկական համալսարանում տեղի ունեցած միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա-2026»-ին ի թիվս հանրապետության 22 բուհի,…
Որակի վերահսկման եւ լոյալության ապահովման մասնագետ
Հաստիք՝ Որակի վերահսկման եւ լոյալության ապահովման մասնագետ
Աշխատանքի վայր – Երեւան
Աշխատանքային ժամեր – Լողացող, 10:00–21:00 (8…
Հեռահար տեխնիկական սպասարկման մասնագետ
Հաստիք՝ Հեռահար տեխնիկական սպասարկման մասնագետ
Աշխատանքի վայր – Երեւան
Աշխատանքային ժամեր – Լողացող
Աշխատանքի ձեւաչափ – Օֆիսային
Հիմնական պարտականություններ
●…
Հաշվապահ
Հաստիք՝ Հաշվապահ
Աշխատանքի վայր – Երեւան
Աշխատանքային ժամեր – 09:30–18:30
Աշխատանքի ձեւաչափ – Օֆիսային
Հիմնական պարտականություններ
● Հաշվապահական հաշվառման վարում
●…
Թվային մարքեթինգի մասնագետ
Հաստիք՝ Թվային մարքեթինգի մասնագետ
Աշխատանքի վայր – Երեւան
Աշխատանքային ժամեր – 09:30–18:30
Աշխատանքի ձեւաչափ – Օֆիսային
Ելքային զանգերով վաճառքի մասնագետ
Հաստիք՝ Ելքային զանգերով վաճառքի մասնագետ
Աշխատանքի վայր – Երեւան
Աշխատանքային ժամեր – 11:00–20:00
Աշխատանքի ձեւաչափ – Օֆիսային
