Օտարերկրյա դիմորդ

Հյուսիսային համալսարան օտարերկրյա քաղաքացիների կրթության կազմակերպումն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարի 2017թ. մարտի 3-ի N 224-Ա/ղ՝ «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, մի շարք մասնագիտությունների գծով, օտար լեզվով /անգլերեն լեզու/ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման թույլտվություն տալու մասին հրամանի համաձայն՝ հետևյալ մասնագիտությունների գծով՝

Բակալավրի կրթական ծրագրով՝

  • Տնտեսագիտություն
  • Կառավարում
  • Ծրագրային ճարտարագիտություն

Մագիստրոսի կրթական ծրագրով՝

  • Կառավարում

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

Վարձավճարների, ընդունելության ժամկետների և կրթության կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար դիմորդները կարող են դիմել Հյուսիսային համալսարանի ընդունող հանձնաժողով կամ օտարերկրյա քաղաքացիների ընդունելությամբ զբաղվող ստորաբաժանում:

Հյուսիսային համալսարան ընդունված ուսանողների համար ուսուցումը կարող է կազմակերպվել հայերեն կամ անգլերեն լեզվով:

Ներկայացվող փաստաթղթեր՝

  • անձնագրի կամ ծննդյան վկայականի կամ մկրտության վկայականի թարգմանությունը` նոտարով հաստատված,
  • կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարով հաստատված, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  • բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից,
  • 6 լուսանկար (3×4 չափսի)
  • ինքնակենսագրություն (CV)` հայերենով, անգլերենով կամ ռուսերենով,
  • լրացված դիմում-հարցաթերթիկ (դիմորդը կարող է այն լրացնել փաստաթղթերը հանձնելիս կամ ներբեռնել ՀՀ ԿԳՆ կայքէջից)
  • դիմում ՀՀ ԿԳ նախարարի անունով (դիմորդը լրացնում է այն ՀՀ ԿԳՆ փաստաթղթերը հանձնելիս):

Ընդհանուր տեղեկատվություն

  • Վիզայի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կայքէջ հետևյալ հղումով`https://www.mfa.am/en/visa:
  • Հյուսիսային համալսարան ընդունված օտարերկրյա ուսանողները ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար պետք է դիմեն համալսարանի օտարերկրյա քաղաքացիների ընդունելությամբ զբաղվող ստորաբաժանում՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

— անձնագրի կամ ծննդյան վկայականի կամ մկրտության վկայականի թարգմանությունը` նոտարով հաստատված
— բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև   Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից
— 6 լուսանկար (3×4 չափսի)
— դիմում-հարցաթերթիկ (լրացվում է Համալսարանում)
— վիզայի պատճենը:

Ուշադրություն

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Բարսելոնայի համալսարանի միջև ստորագրված «Էրազմուս+» համագործակցության հուշագրի համաձայն՝ Հյուսիսային համալսարանի ուսանողները…
Ավելին

Գիտական սեմինար «Արհեստական բանակության կիրառման հնարավորություններն ու ռիսկերը հետազոտության ոլորտում»

Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ գիտական սեմինար «Արհեստական բանակության կիրառման հնարավորություններն ու ռիսկերը հետազոտության ոլորտում» թեմայով։
Ավելին