tehmine.astxikԹեհմինե Բաղդասարյան Աստղիկ Աբրահամյան
Հյուսիսային համալսարանի ՄՌԿ բաժնի ղեկավար Թեհմինե Բաղդասարյանը և Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի ղեկավար Աստղիկ Աբրահամյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում 2025-26 ուսումնական տարում աշխատանքային փորձի փոխանակում են իրականացրել Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում։
chuxuryanԱրմեն Ճուղուրյան
Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի դասախոս, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը «Էրազմուս+» միջազգային շաբաթ ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարում դասախոսություն է կարդացել Հռոմի Սապիենցա համալսարանում:
abrahamyanԱստղիկ Աբրահամյան
Հյուսիսային համալսարանի Լեզուների, գրականության և լրագրության ամբիոնի դասախոս Աստղիկ Աբրահամյանը «Էրազմուս+» միջազգային շաբաթ ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարում դասախոսություն է կարդացել մի շարք համալսարաններում՝ Հռոմի Սապիենցա, Շեցինի, Սիբիու Լուչիան Բլագա :
arusivanyanԱրուսյակ Իվանյան
Հյուսիսային համալսարանի Բանասիրական գիտությունների թեկնածու, դասախոս Արուսյակ Իվանյանը «Էրազմուս+» միջազգային շաբաթ ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարում դասախոսություն է կարդացել մի շարք համալսարաններում՝ Սիբիու Լուչիան Բլագա, Կաստիլիա Լա Մանչա, Վառնայի կառավարման, Բուխարեստի տնտեսագիտական լեզվաբանության բաժնում:
lusinefljyanԼուսինե Ֆլջյան
Հյուսիսային համալսարանի Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, դասախոս Լուսինե Ֆլջյանը «Էրազմուս+» միջազգային շաբաթ ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարում դասախոսություն է կարդացել մի շարք համալսարաններում՝ Գրանադայի, Սեւիլիայի, Զելյոնա Գուրայի, Վառնայի կառավարման արտաքին կապերի բաժին :
tehmineԹեհմինե Բաղդասարյան
Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ամբիոնի դասախոս Թեհմինե Բաղդասարյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարում դասախոսություն է կարդացել Իսպանիայի Սևիլիայի համալսարանում :
kakoyanՍյուզաննա Կակոյան
Հյուսիսային համալսարանի Բանասիրության և Մանկավարժության ամբիոնի դասախոս Սյուզաննա Կակոյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարում դասախոսություն է կարդացել Լեհաստանի Շչեցինի համալսարանում :
goharikԳոհարիկ Խաչատրյան
Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Գոհարիկ Խաչատրյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարում դասախոսություն է կարդացել Բուխարեստի տնտեսագիտական համալսարանի, Մարքեթինգի բաժնում :
yarmaloyanՔրիստինե Յարմալոյան
Հյուսիսային համալսարանի Արտաքին կապերի բաժնի աշխատակից Քրիստինե Յարմալոյանը «Էրազմուս+» միջազգային շաբաթ ծրագրի շրջանակում 2023-2024 ուսումնական տարում դասախոսություն է կարդացել Սևիլիայի համալսարանում :
bakurԲակուր Մարտիրոսյան
Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Բակուր Մարտիրոսյանը «Էրազմուս+» ՀԳ 107 անձնակազմի միջազգային 4-րդ շաբաթ» ծրագրի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերի 7-11-ը «Հարկերի էությունը և ժամանակակից հարկերի հիմնական տեսակները» թեմայով դասախոսություն է կարդացել Լեշնոյի Յան Ամոս Կոմենսկու անվան կիրառական գիտությունների համալսարանում (Լեհաստան):
Krzysztof Wesolovski
Քրիստոֆ Վեսոլովսկի
Լեհաստանի Շչեցինի համալսարանի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկին «Էրազմուս+» ՀԳ 1 ծրագրի շրջանակում 2019 թվականի մարտի 19-22-ն ընկած ժամանակահատվածում դասախոսել է Հյուսիսային համալսարանում:
rshtuniՔրիստինե Ռշտունի
Հյուսիսային համալսարանի Ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ Քրիստինե Ռշտունուն «Էրազմուս+» ՀԳ 1 ծրագրի շրջանակում Ժեշուվի համալսարանի (Լեհաստան) հետ կնքված միջինստիտուցիոնալ համաձայնագրով 2019 թվականի փետրվարի 18-22-ը «Գործնական անգլերեն» խորագրով դասընթաց է անցկացրել գործընկեր բուհի Անգլերենի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար:
Harutyun Khalatyan1Հարություն Խալաթյան
Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Հարություն Խալաթյանը Հյուսիսային համալսարանի և Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի (Լեհաստան) միջև կնքված համագործակցության շրջանակում 2018 թվականի ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում դասախոսել է գործընկեր բուհում:
Susanna HarutyunyanՍուսաննա Հարությունյան
Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտություններ թեկնածու, դոցենտ Սուսաննա Հարությունյանը դասավանդման և փորձի փոխանակման շրջանակներում 2015 թվականին մեկ ամսով հյուրընկալվել է Շվեդիայի Մալմոյի համալսարանում:
 Nune SrapyanՆունե Սրապյան
Վարչական անձնակազմի շարժունության մրցույթի արդյունքում Հյուսիսային համալսարանի Արտաքին կապերի պատասխանատու Նունե Սրապյանը, 2 անգամ արժանանալով դրամաշնորհի, փորձի փոխանակման ծրագրով 2013 թվականին մեկ ամսով գործուղվել է Մալմոյի համալսարան (Շվեդիա), իսկ 2014 թվականին՝ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան (Լեհաստան) և Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի համալսարաններ:
 Annabella Աննաբելլա Լոկոնսոլ
Շվեդիայի Մալմոյի համալսարանի ավագ դասախոս Աննաբելլա Լոկոնսոլը 2014 թվականին մեկ ամսով հյուրընկալվել է Հյուսիսային համալսարանում՝ փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:

Ուշադրություն

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Բարսելոնայի համալսարանի միջև ստորագրված «Էրազմուս+» համագործակցության հուշագրի համաձայն՝ Հյուսիսային համալսարանի ուսանողները…
Ավելին

Գիտական սեմինար «Արհեստական բանակության կիրառման հնարավորություններն ու ռիսկերը հետազոտության ոլորտում»

Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ գիտական սեմինար «Արհեստական բանակության կիրառման հնարավորություններն ու ռիսկերը հետազոտության ոլորտում» թեմայով։
Ավելին