Վերապատրաստման հնարավորություն դասախոսների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թ. մարտի 15-ից «SIN-NEC» ծրագրի շրջանակում մեկնարկում է անվճար վերապատրաստման դասընթաց՝ «AI Tools for Teaching ESP for Sustainability» թեմայով։
Վերապատրաստումը նախատեսված է բուհերի մասնագիտական անգլերենի (ESP, English for Specific Purposes) դասախոսների և դասախոս-վերապատրաստողների համար։
Ծրագրի շրջանակում մասնակիցները կծանոթանան՝
• կրթության մեջ արհեստական բանականության գործիքների կիրառմանը,
• արհեստական բանականության միջոցով իրականացվող գրավոր և բանավոր հաղորդակցությանը,
• հետազոտական և ակադեմիական ազնվության գործիքներին:
• ԱԲ տարատեսակ գնահատման լուծումներին։
Վերապատրաստման արդյունքում մասնակիցները հնարավորություն կունենան հրատարակվելու Հյուսիսային համալսարանի <Հյուսիսափայլ> գիտական հանդեսում:
Տևողությունը՝ 2 ամիս,
ձևաչափ ՝ առցանց և ինտերակտիվ դասընթացներ (6 մոդուլ)։
Ցանկացողները կարող են գրանցվել մինչև մարտի 8-ը՝ լրացնելով հետևյալ հղումը.
https://docs.google.com/…/1FAIpQLSei2FL38j2l2I…/viewform
Միացե՛ք և զարգացրեք ձեր թվային ու մասնագիտական կարողությունները ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
