Գիտական սեմինար «Արհեստական բանակության կիրառման հնարավորություններն ու ռիսկերը հետազոտության ոլորտում»

Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ գիտական սեմինար «Արհեստական բանակության կիրառման հնարավորություններն ու ռիսկերը հետազոտության ոլորտում» թեմայով։
Բանախոսը Եգիպտոսից ժամանած Մահմուդ Շարաֆն էր, որը հանգամանորեն ներկայացրեց արհեստական բանականության գործիքների կիրառելիությունը գիտահետազոտական աշխատանքներում։ Սահիկաշարի ներկայացմանը հաջորդեց թեժ քննարկում, որի ընթացքում ասպիրանտները վերլուծեցին իրենց աշխատանքներում ԱԲ գործիքների կիրառման առավելություններն ու ռիսկերը: Սեմինարը կազմակերպվել էր Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, տ.գ.դ.,պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի նախաձեռնությամբ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
