«Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչի թափուր հաստիքի համար

Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցը հայտարարում է մրցույթ «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչի թափուր հաստիքի համար:

Պարտադիր պահանջներ՝

📍ունենա բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան՝ մանկավարժական համապատասխան որակավորմամբ կամ

ունենա բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։),

📍 իմանա ոլորտի նորմատիվ իրավական հենքը (ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին»,

«Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Տեսչական մարմինների մասին», ՀՀ օրենքները, Վարչական իրավախախտումների

վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և այլ նորմատիվ իրավական ակտեր), կրթական պետական չափորոշիչները, ինչպես նաև՝ ավագ դպրոցի ուսուցչի գործառույթներին առնչվող ներքին

իրավական ակտերը,

📍 կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել օտար լեզուներով և գերազանց՝ հայոց լեզվով,

📍 տիրապետի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

📎 Ինքնակենսագրություն՝ CV

📎 կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) պատճենը,

📎 անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը,

📎 աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը,

📎 արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը:

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը info@northern.am էլ.

հասցեին։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն