Հյուսիսային համալսարանի այս պայծառ ուսանողները կդառնան մեր դեսպանները Եվրոպայի մի շարք առաջատար բուհերում

Հյուսիսային համալսարանի այս պայծառ ուսանողները կդառնան մեր դեսպանները Եվրոպայի մի շարք առաջատար բուհերում:

🇦🇲🇪🇺Էրազմուս + շարժունության ծրագրի շրջանակում 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում մեր ուսանողները կսովորեն

🇪🇸Իսպանիայի Կաստիլիա — Լա Մանչայի,

🇪🇸Սևիլյայի,

🇧🇬Բուլղարիայի Վառնայի կառավարման համալսարաններում:

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը հաջողություն է մաղթում մեր ուսանողներին՝ հորդորելով իրենց ընձեռված բացառիկ հնարավորությունն օգտագործել ի նպաստ մասնագիտական կարողությունների զարգացման և անձնային նոր որակների ձեռքբերման՝ ուսումնառության ընթացքում դրսևորելով մեծ պատասխանատվություն և բարձր պահելով Հայաստանի և Հյուսիսային համալսարանի պատիվը:

Համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը և արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Իվանյանը մանրամասն ներկայացնում են ճանապարհի և ուսումնառության ընթացքի հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը ՝ փորձելով առավելագույնս զերծ պահել նրանց ցանկացած բարդությունից:

Այս անգամ Հյուսիսային համալսարանը եվրոպական կրթության դռները բացում է տասնչորս ուսանողի համար, ովքեր բուհ կվերադառնան՝ զինված նոր գիտելիքներով, նոր փորձառությամբ և իրենց ապագան կերտելու նոր տեսլականով:

Բարի երթ մաղթենք մեր ուսանողներին և սպասենք նրանց հաջողության պատմություններին:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն