Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի ղեկավարը Լեհաստանում

Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Իվանյանն «Erasmus+» շարժունության ծրագրի շրջանակում այս օրերին գտնվում է Լեհաստանի Լեշնոյի Յան Ամոս Կոմենսկու անվան կիրառական գիտությունների պետական համալսարանում: Այցի ընթացքում Արուսյակ Իվանյանը հնարավորություն է ունեցել Տնտեսագիտության և համակարգչային գիտությունների ֆակուլտետի ուսանողների համար հանդես գալ դասախոսություններով՝ հետևյալ թեմաներով.
Միջմշակութային բիզնես անգլերեն՝ ԱԲ լեզվային մոդելների կիրառմամբ,
ԱԲ գործիքների կիրառումը բիզնես հաղորդակցման հմտությունների զարգացման գործում,
ԱԲ-ով կառավարվող գործերի ուսումնասիրություններ՝ իրական բիզնես իրավիճակների համար:
Այցի ընթացքում Ա. Իվանյանը հանդիպումներ է ունեցել նաև համալսարանի ղեկավարության հետ, ծանոթացել համալսարանական միջավայրին, Լեշնոյի պատմությանն ու մշակութային կյանքին:
Շարժունության ծրագրերն արժեքավոր հնարավորություն են ոչ միայն ակադեմիական փորձի փոխանակման, մասնագիտական որակների զարգացման,այլև համալսարանների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման և միջազգայնացման գործընթացի խթանման համար։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
