Մասնագիտական փորձի փոխանակում Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում

Հյուսիսային համալսարանի ՄՌԿ բաժնի ղեկավար Թեհմինե Բաղդասարյանը և Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի ղեկավար Աստղիկ Աբրահամյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այս օրերին գտնվում են Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում։ Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար Դելիա Շտեֆենելը, ներկայացնելով հարյուրավոր բուհերի հետ միջազգային համագործակցության իրենց փորձը, առանձնահատուկ կերպով ընդգծում է հայ գործընկերների հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավորություն կունենա այցելել Հայաստան և անձամբ ճանաչել մեր երկիրը, որի մասին հաճախ են հիացմունքով պատմում ռումինացի գործընկերները։
Մասնագիտական փորձի փոխանակման աշխատանքային շաբաթը խոստանում է լինել հագեցած հետաքրքիր հանդիպումներով և համալսարանի տարբեր ստորաբաժանումներ այցելություններով։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
