Ուշադրություն

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Բարսելոնայի համալսարանի միջև ստորագրված «Էրազմուս+» համագործակցության հուշագրի համաձայն՝ Հյուսիսային համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակում սովորելու Բարսելոնայի համալսարանում:
Շարժունության տևողությունը 5 ամիս է:
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
Ինքնակենսագրություն (CV՝ Europass ձևաչափով)
Տեղեկանք առաջադիմության մասին
Հավաստագիր անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
Նամակ-հիմնավորում՝ շարժունության ծրագրին մասնակցելու նպատակների մասին։
Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել մինչև փետրվարի 13-ը՝ համալսարանի Արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային հասցեին՝
arusyakivanyan@gmail.com.
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ուսանողի դիմումը և համապատասխան փաստաթղթերը կուղարկվեն Բարսելոնայի համալսարան:
Մաղթում ենք հաջողություն:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
