ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2024 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 08:00-ին (Բրյուսելի ժամանակով և Հայաստանի ժամանակով ժամը 06:00-ին) Բուլղարիայի Վառնայի կառավարման համալսարանի նախաձեռնությամբ տեղի կունենա առցանց դասընթաց՝ «Կայուն միջազգային բիզնես՝ թվային սիմուլյացիաների միջոցով» թեմայով: Սիրելի՛ ուսանողներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու դասընթացին, որի ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալու միջազգային բիզնեսի կայուն զարգացման և թվային մոդելների կիրառման ոլորտի վերջին միտումներին և նորարարություններին։ Դասընթացը նաև իդեալական հնարավորություն է շփվելու միջազգային մասնագետների հետ, փոխանակելու գաղափարներ և ձեռք բերելու արժեքավոր փորձառություն։ Դասընթացի հիմնական բանախոսներն են Վառնայի կառավարման համալսարանի ներկայացուցիչներ
✅ Քրիստինա Արմուտլիեվան — Միջազգային համագործակցության համակարգող
✅ Նեդկա Դիմիտրովան – տ.գ.թ., Միջազգային բիզնեսի փորձագետ
✅ Դիյան Դիմուվը – տ.գ.թ., Միջազգային բիզնեսի փորձագետ
📍 Դասընթացի հրավերը և օրակարգը՝ 👇
https://northern.am/wp-content/uploads/2024/11/Strategic_Plan_of_NU-2016-2020.pdf