Միջբուհական ուսանողական աշխատաժողովի հրավեր

Հյուսիսային համալսարանը կազմակերպում է «Թումանյանը ուսանողների աչքերով» խորագրով միջբուհական ուսանողական աշխատաժողով, որը տեղի կունենա Հովհաննես Թումանյանի թանգարանում, մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին ։
Լավագույն ելույթները հոդվածի ձևավաչափով կտպագրվեն «Հյուսիսափայլ» գիտական հանդեսում։
Մասնակիցները կարող են իրենց նյութերն ուղարկել մինչև ս․թ․ ապրիլի 1-ը՝
էլեկտրոնային փոստին grigoryan_amalya@bk.ru
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել` 095 -09-71-70 :