Ամենաթումանյանական կրթօջախն այսօր Թումանյանի օջախում էր

Ամենաթումանյանական կրթօջախն այսօր Թումանյանի օջախում էր։

Հյուսիսային համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Թումանյանը ուսանողի աչքերով» միջբուհական ուսանողական աշխատաժողովը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծի մահվան 100-ամյա տարելիցին։ Աշխատաժողովին մասնակցում էին Հյուսիսային համալսարանի ռեկտոր Ռայա Ջանինյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, Հյուսիսային համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։ Հ․ Թումանյանի թանգարնի տնօրեն Անի Եղիազարյանն իր խոսքում առանձնահատուկ արժևորեց այն մեծ սերը, որ տածում է Հյուսիսային համալսարանը հանճարեղ լոռեցու նկատմամբ և այն յուրօրինակ ակնածանքը, որի շնորհիվ տասնամյակների ընթացքում ձևավորվել են համալսարանի թումանյանական ավանդույթները։

ՀՀ վաստակավոր արտիստուհի Մագդա Մկրտչյանի կատարմամբ «Անուշի արիան» աշխատաժողովի գեղեցիկ վարագույրն էր։

Օրը թումանյանական էր և տիեզերական լոռեցու անեզր աշխարհը հյուսիսայինցիների գրչով եկել, ամփոփվել էր իր իսկ թանգարանի կամարների տակ՝ ի հաստատումն մեծ մտածողի մարգարեական խոսքի․ «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ»․․․

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն