Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլյայի համալսարանի միջև ստորագրված «Էրազմուս+» համագործակցության հուշագիր

Միջազգաին շարժունութուն

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլյայի համալսարանի միջև ստորագրված «Էրազմուս+» համագործակցության հուշագրի համաձայն՝ «Էրազմուս+ KA 171» շարժունության ծրագրի շրջանակում Հյուսիսային համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն 2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում սովորելու Սևիլյայի համալսարանում:

🎯Շարժունության տևողությունը 5 ամիս է:

🎯Մրցութային կարգով ընտրվելու է 2 ուսանող:

🎯Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 24-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 

✅Ինքնակենսագրություն (CV՝ Europass ձևաչափով)

✅Տեղեկանք առաջադիմության մասին

✅Տեղեկանք անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)

✅Նամակ-հիմնավորում՝ շարժունության ծրագրին մասնակցելու նպատակների մասին։

📃Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել համալսարանի Արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային հասցեին՝
📧arusyakivanyan@gmail.com.

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ուսանողների դիմումները և համապատասխան փաստաթղթերը կուղարկվեն Սևիլյայի համալսարան:

Մաղթում ենք հաջողություն: 

  International mobility

Based on the Erasmus+ cooperation agreement signed between Northern University and the University of Seville in Spain, within the framework of the Erasmus+ KA171 Mobility Program, students of Northern University are invited to participate in the program during the second semester of the 2025–2026 academic year. The duration of the mobility is 5 months.

The university will select 2 students through a competitive process.

To participate in the first stage of the competition, applicants must submit the following documents by September 24, by sending them to the Head of the International Relations Department, Dr. Arusyak Ivanyan, at the following email address:

arusyakivanyan@gmail.com

Required Documents:

1. Curriculum Vitae (CV) in Europass format

2. Transcript of Records (Academic Performance Certificate)

3. English Language Proficiency Certificate (at least B1 level, if available)

4 .Motivation Letter 

The application and supporting documents of the selected students will be submitted to the University of Seville for final approval.

We wish all applicants the best of luck!