Հյուսիսային համալսարանը լցվում է ուսանողական աշխույժով
Երբ գալիս է սեպտեմբերը,
Հյուսիսային համալսարանը լցվում է ուսանողական աշխույժով: Բարձր կուրսերի ուսանողները գալիս են կարոտած, նորեկները՝ փոքր-ինչ շփոթված, բայց վստահ, որ շատ շուտով դառնալու են այս մեծ ընտանիքի լիիրավ անդամ: Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը շնորհավորում է նրանց նորամուտը համալսարան, քոլեջ ու ավագ դպրոց՝ հավատացնելով, որ այստեղ գործի են դրվելու մասնագիտական և նյութատեխնիկական բոլոր ռեսուրսները, որպեսզի ուսումնառության ընթացքը լինի գիտելիքի պաշարի համալրման, անհրաժեշտ մասնագիտական հմտությունների և կարողությունների ձևավորման արդյունավետ ժամանակահատված:
Ողջույնի խոսքերով, ազգային երգ ու պարով, Եռագույնը խորհրդանշող փուչիկներով և Եռագույնին արժանի քաղաքացի ու մասնագետ կերտելու հաստատակամությամբ Հյուսիսային համալսարանն սկսում է նոր ուսումնական տարին՝ մաղթելով խաղաղ, բեղմնավոր և գիտական բերքով հարուստ ընթացք:



