Հյուսիսային համալսարանում կրկին տոնական տրամադրություն է

Կարմիր ժապավենն ազդարարում է Էրազմուս+ «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում (eCAMPUS)» ծրագրի շրջանակում ստեղծված խելացի լսարանի (Smart Classroom) հանդիսավոր բացման մասին:
🎯Խելացի լսարանի նպատակն է տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ բարելավել բարձրագույն կրթության որակը՝ ձևավորելով նորարարական թվային ուսումնական միջավայր, որը համահունչ է ժամանակակից եվրոպական թվային և հիբրիդ կրթության զարգացող պահանջներին։
🎯Խելացի լսարանը խոստանում է, որ այստեղ անցկացվող դասերը լինելու են իսկանան հաճույք թե՛ դասախոսների, և թե՛ ուսանողների համար:👌
🎯Խելացի լսարանում յուրաքանչյուր դետալ մտածված և հաշվարկված է տարբեր ձևաչափերով ուսումնական գործընթացների, սեմինարների, քննարկումների կազմակերպման, ձայնագրման և հեռարձակման համար: Մանրամասները՝ հաջորդիվ