ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային Համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն կամ ՈՒԳԸ) Հյուսիսային համալսարանի ուսանողներին միավորող ուսանողական ստորաբաժանում է։
Ընկերությունն իր նպատակների ու խնդիրների լուծման, երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար համագործակցում է համալսարանի ուսանողական խորհրդի և այլ կազմակերպությունների հետ։
Ընկերության անվանումն է՝ Հյուսիսային համալսարանի Ուսանողական գիտական ընկերություն, կրճատ՝ ՈՒԳԸ։
Ուսանողական գիտական ընկերության նպատակն է՝
- Նպաստել ուսանողների գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը,
- Գիտական և կրթական ոլորտում ուսանողական նախաձեռնությունների սատարմանն ու իրականացմանը,
- Ուսանողական գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, գիտահանրամատչելի դասախոսությունների և այլ գիտական ու կրթական ուղղվածություն ունեցող միջոցառումների կազմակերպմանը,
- Համալսարանում երիտասարդական գիտական ներուժի նպատակաուղղված օգտագործմանը և դրա մասին տեղեկատվության համակարգմանը,
- Համակողմանի աջակցության ապահովմանը շնորհաշատ ուսանողներին, գիտական խմբերում և տարբեր գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկմանը,
- Ուսանողների գիտական աշխատանքների և այլ նյութերի հրապարակմանը,
- Այլ գիտական կենտրոնների հետ կապի հաստատմանը և տեղեկատվության փոխանակմանը։
Ուսանողական գիտական ընկերությունը առաջնորդվում և իր գործունեությունը ծավալում է համաձայն ՈՒԳԸ կանոնադրության։
2024-2025 ուսումնական տարվա ընթացքում ՈւԳԸ անդամները իրականացրել են տարաբնույթ ճանաչողական և կրթական գործունեություն։ Մասնավորապես, կազմակերպվել են այցելություններ թանգարաններ և մշակութային օջախներ, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել անմիջականորեն ծանոթանալ ազգային մշակութային և պատմական միջավայրին, ուսումնասիրել արժեքավոր ձեռագրական և պատմամշակութային նյութեր, ինչպես նաև ընդլայնել իրենց աշխարհայացքը և մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը։ Նման այցերը նպաստել են ուսանողների գիտական հետաքրքրությունների խթանմանը և տեսական գիտելիքների գործնական ընկալմանը։
2025–2026 ուսումնական տարվա ընթացքում ՈւԳԸ անդամների նախաձեռնությամբ կազմակերպվել է ճանաչողական խաղ-վիկտորինա, որի նպատակն էր ամրապնդել և զարգացնել ուսանողների գիտելիքները, խթանել տրամաբանական մտածողությունը, թիմային աշխատանքի հմտությունները և ակտիվ մասնակցությունը գիտական գործընթացներին։ Միջոցառումը նպաստել է ուսանողների ներգրավվածության բարձրացմանը և ուսումնառության գործընթացի առավել ինտերակտիվ կազմակերպմանը։
Իրավագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպվել է նաև սեմինար իրավագիտության ոլորտում, որը նվիրված էր մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։ Սեմինարի ընթացքում քննարկվել են արդիական իրավական հարցեր, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները և դրանց կիրառումը ժամանակակից իրավական համակարգում, ինչը նպաստել է ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը և իրավական մտածողության զարգացմանը։
Բացի այդ, Հյուսիսային համալսարանի ՈւԳԸ-ն մասնակցել է ուսանողական միջազգային գիտաժողովի, որի շրջանակում ներկայացվել են ուսանողական գիտական զեկույցներ, տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում տարբեր բուհերի ուսանողների ու դասախոսների միջև։ Միջազգային գիտաժողովին մասնակցությունը կարևոր դեր է ունեցել ուսանողների գիտահետազոտական կարողությունների զարգացման, գիտական հաղորդակցման հմտությունների ձևավորման և միջազգային ակադեմիական միջավայրին ինտեգրվելու տեսանկյունից։
ՈՒԳԸ նախագահն է Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի մագիստրոս Անի Իսրայելյանը։ՈՒԳԸ նախագահը հաստատվում է ՈՒԳԸ խորհրդի կողմից՝ ռեկտորի ներկայացմամբ:
