ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

<<Հյուսիսային համալսարան>> ՍՊԸ-ի  Իրավաբանական կլինիկան  Համալսարանի իրավագիտության ֆակուլտետին կից գործող ուսումնախորհրդատվական կառուցվածքային ստորաբաժանում է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:

Կլինիկայի գործունեության նպատակն է ՝

ապահովել ուսանողներին պրակտիկ իրավաբանին անհրաժեշտ գիտելիքներով, կարողություններով և հմտություններով ։
Կլինիկան իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

  • կլինիկական կրթության կազմակերպում և իրականացում,
  • իրավունքի բոլոր ճյուղերով անվճար իրավաբանական ծառայությունների մատուցում,
  • համալսարանի աշխատակիցների, սովորողների և շրջանավարտների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն  ուղղված խորհրդատվությունների, դասընթացների կազմակերպում։

Կլինիկայի առաքելությունն է՝

1. ուսանողներին իրավակիրառ պրակտիկայում ծագող իրավական խնդիրների լուծման գործընթացին ընդգրկելը։

2. Իրավաբանի մասնագիտության դերն ու նշանակությունը ճիշտ պատկերացնելուն և մասնագիտական վարքագծի կատարելագործմանն օժանդակելը։

3. Համալսարանի աշխատակիցների, սովորողների և շրջանավարտների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված խորհրդատվությունների ապահովումը։

4. Համալսարանի աշխատակիցների, սովորողների և արտաքին շահակիցների իրավագիտակցության բարձրացման ապահովմանը նպաստելը։

5. ՀՀ սոցիալապես անապահով քաղաքացիներին անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման ապահովումը:

Կլինիկայի ղեկավար`

Թեհմինե Բաղդասարյան

Հասցե՝ Ք. Երևան, Ալեք Մանուկյան 15ա, 3-րդ հարկ
Էլ.փոստ՝ legal.clinic@northern.am
Հեռ. ` (+374 10) 554056

ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուհի և մասնավոր հատվածի ակտիվ համագործակցությունը կրթության որակի բարձրացման և ուսանողների գործնական հմտությունների զարգացման գլխավոր…
Ավելին

ՀԵՌԱԿԱ ՏԵՂԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ

Հարգելի՛ դիմորդներ, շարունակվում է հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը: Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ…
Ավելին

Ուշադրություն

Հյուսիսային համալսարանը և Ռումինիայի Բուխարեստի Տնտեսագիտական համալսարանը «Էրազմուս+» համագործակցության հուշագրի շրջանակում հայտարարում են 2026–2027 ուսումնական…
Ավելին

Շնորհավոր գիտելիքի օր․․․

Երբ գալիս է սեպտեմբերը, Հյուսիսային համալսարանը կրկին իր գիրկն է առնում հարյուրավոր ուսանողների՝ կրթելու, հղկելու,…
Ավելին