Բիզնես ինկուբատոր
Հյուսիսային համալսարանում 2024 թվականին հիմնադրվեց ուսանողական բիզնես ինկուբատոր, որի գործունեության հիմնական նպատակն է՝ հավաքագրել նորարարական գաղափարներ և դրանք գեներացնել համալսարանական ներուժով: Բիզնես ինկուբատորի գործունեությունը նպատակաուղղված է նոր բիզնես գաղափարների գեներացմանը, համալսարանի ուսանողների մոտ գործնական հմտությունների և կարողությունների ձևավորման աջակցմանը, հետազոտական բաղադրիչով ուսումնառության կազմակերպմանը և ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՝ «ստեղծարար» շրջանավարտների պատրաստմանը:
Թվարկած նպատակներին համահունչ, բիզնես ինկուբատորի առանցքային խնդիրներն են ՝
- բիզնես տեսական գիտելիքների տեղափոխումը կիրառական հարթակ, որը ուսանողներին հնարավորություն կնձեռի ձեռք բերել կիրառական հմտություններ և աշխատանքային փորձ.
- աշխատաշուկայի մասնագիտական կրթական ժամանակակից պահանջների տեղայնացում՝ Համալսարանում իրականացվող համապատասխան ՄԿԾ-ում
Բիզնես ինկուբատորի գործառույթների շրջանակի առանցքային ուղղություններն են․
- ինովացիոն գաղափարների ինկուբացիա և փոխանցում կիրառական ձեռնարկատիրության ոլորտ․
- նորարական բիզնես գաղափարների հավաքագրման մրցույթի կազմակերպում․
- լավագույն գաղափարների ընտրության կազմակերպում.
- ընտրված գաղափարների բաշխում ինկուբացիոն խմբերի միջև.
- գաղափարների գեներացման գործընթացի ճանապարհային քարտեզի մշակում.
- ինկուբացիոն արդյունքների ներկայացում՝ շահառուներին։

Ուսանողական բիզնես ինկուբատորի թիմն իրականացնում է բիզնես գործընթացների ուսումնասիրություն և մարքեթինգային զարգացման ռազմավարության մշակում «Սմարթ Չոյս» ՍՊԸ-ի պատվերով։Ծրագիր՝ Կորպորատիվ խմբերով լեզուների ուսուցման ռազմավարական կառավարման շրջանակի մշակում Մասնակցություն՝ 4 ուսանող | Մենթոր՝ Վարդուհի Թանանյան:
Ուսանողական բիզնես ինկուբատորի թիմն իրականացնում է բիզնես գործընթացների ուսումնասիրություն և թվային մարքեթինգային զարգացման ռազմավարության մշակում «Սարկո Գրուպ» ՍՊԸ-ի պատվերով:


Ուսանողական բիզնես ինկուբատորի թիմն իրականացնում է բիզնես գործընթացների ուսումնասիրություն և մարքեթինգային զարգացման ռազմավարության մշակում «ՀՈՒՄԿ» հիմնադրամի պատվերով։Ծրագիր՝ Ոչ ֆորմալ կրթության կառավարման մշակույթի մշակում և հաշվապահների ուսումնառության շուկայում մրցակցային դիրքերի բարելավում Մասնակցություն՝ 5 ուսանող | Մենթոր՝ Հասմիկ Սահակյան:
Ուսանողական բիզնես ինկուբատորի թիմն իրականացնում է բիզնես գործընթացների ուսումնասիրություն և մարքեթինգային զարգացման ռազմավարության մշակում «Դրիմ Թրավել» կազմակերպության պատվերով։Ծրագիր՝ Զբոսաշրջության սկսնակ օպերատորի մեկնարկային գործունեության արդյունավետության բարձրացման առաջարկությունների մշակում Մասնակցություն՝ 4 ուսանող | Մենթոր՝ Գոհարիկ Խաչատրյան:


Ուսանողական բիզնես ինկուբատորի թիմն իրականացնում է բիզնես գործընթացների ուսումնասիրություն և մարքեթինգային զարգացման ռազմավարության մշակում «Մուրադյան Շին» ՍՊԸ -ի պատվերով։Ծրագիր՝ Շինարարական կազմակերպության մարքեթինգի իրագործման էլեկտրոնային հարթակի ներդրում Մասնակցություն՝ 5 ուսանող | Մենթոր՝ Արմեն Ճուղուրյան:
