Այց Լեհաստանի Շչեցինի համալսարան

Հյուսիսային համալսարանի և Լեհաստանի Շչեցինի համալսարանի միջև «Էրազմուս +» KA171 շարժունության ծրագրի շրջանակում Հյուսիսային համալսարանի Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ ի.գ.թ. Անի Խեչոյանը սույն թվականի ապրիլի 13-17-ը մասնակցում էր Շչեցինի համալսարանի կողմից համալսարանների վարչակազմերի համար կազմակերպված Միջազգային շաբաթին:

Հնգօրյա միջազգային շաբաթի ընթացքում եվրոպական տարբեր համալսարանների ներկայացուցիչներին ներկայացվել են Շչեցինի համալսարանի կողմից իրականացվող հետբուհական ասպիրանտական միջդիսցիպլինար ծրագրերը( մասնավորապես իրավագիտության գծով), համալսարանի այլ ֆակուլտետներում (Կենսաբանության, Հեռուստառադիոլրագրության և այլ) կրթական գործընթացի կազմակերպման բովանդակային և տեխնիկական առանձնահատկությունները, համալսարանի ենթակառուցվածքները և հնարավորությունները, հատկապես ներառական՝ հատուկ կարիքներ ունեցող ուսանողների համար կրթական գործընթացի կազմակերպման մեթոդաբանությունը:

Հյուսիսային համալսարանի և Շչեցինի համալսարանի միջև տարիների ընթացքում ձևավորված բարեկամական և գործընկերային ակտիվ հարաբերությունները նոր դրսևորումներ են ստանում:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն