«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»

Հյուսիսային համալսարանի 30–րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ- մրցույթն ընթացավ գիտելիքի և տրամաբանության հետաքրքիր պայքարի մեջ: 👌

30 տարի անցնելով որակյալ կրթության ճանապարհով և կարևորելով գիտելիքը՝ Հյուսիսային համալսարանն իմացության ու աշխարհաճանաչողության շուրջ էր համախմբել Երևանի և մարզերի ավագ դպրոցների սաներին: Սա ևս մեկ քայլ էր ոգևորելու, քաջալերելու և կյանքի կարևորագույն փուլում գտնվող պատանիների համար գիտելիքի դերը արժևորելու:

Մրցույթի մասնակից ինը դպրոցներից եզրափակիչ փուլում հանդիպեցին

✔️«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի

✔️Երևանի թիվ 46 դպրոցի

✔️Գեղակերտի միջնակարգ դպրոցի թիմերը:

🏆Թեժ մրցապայքարում հաղթող ճանաչվեց Երևանի թիվ 46 դպրոցի թիմը:

📽️Համոզված ենք, որ Հյուսիսային համալսարանի կողմից սահմանված գլխավոր մրցանակն իր արժանի տեղը կգտնի դպրոցում և նոր պատուհան կբացի դեպի գիտելիքի անեզր աշխարհ:😉

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը, շնորհակալություն հայտնելով մասնակից բոլոր դպրոցներին, նշեց, որ հավատարիմ 30-ամյա ավանդույթներին և ուսանողակենտրոն ու գիտելիքահեն կրթության սկզբունքներին՝ համալսարանը մշտապես կանգնած է այն պայծառ երիտասարդների կողքին, ովքեր գիտակցում են որակյալ կրթության կարևորությունը:

Բարի երթ և կանաչ ճանապարհ ենք մաղթում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ- մրցույթի բոլոր մասնակիցներին՝ հավատով, որ գիտելիքի արահետով նրանք քայլելու են դեպի մեծ բարձունքներ։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն