Կայացավ «Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները թվայնացման դարաշրջանում» խորագրով միջազգային գիտաժողով

Ապրիլի 16-17-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Հյուսիսային hամալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները թվայնացման դարաշրջանում» խորագրով միջազգային գիտաժողովին առկա և առցանց ձևաչափով մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սինգապուրից, Սանկ-Պետերբուրգից և Բուխարեստից:

Հատկապես տպավորիչ էին Հյուսիսային համալսարանի ասպիրանտներ Հասմիկ Սահակյանի, Անի Մկրտչյանի, Լուսինե Արզումանյանի, նաև՝ Արտաքին կապերի բաժնի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արուսյակ Իվանյանի զեկուցումները: Գիտաժողովի վարման մոդերատորը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանն էր, ով իր ամփոփիչ խոսքում արձանագրեց, որ լավագույն զեկույցների նյութերը հրապարակվելու են Հյուսիսային համալսարանի «Հյուսիսափայլ» գիտական հանդեսի առաջիկա համարում:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն