Հյուսիսային համալսարանը մասնակցեց միջազգային կրթական տոնավաճառին

Լեհաստանի Զիելոնա Գորայի համալսարանում ս.թ. մայիսի 12-ին անցկացված միջազգային կրթական տոնավաճառին մասնակցում էր նաև Հյուսիսային համալսարանը։ Համալսարանը ներկայացնում էր ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը։
Լուսինե Ֆլջյանը ներկայացրել է Հյուսիսային համալսարանի կրթական ծրագրերի առանձնահատկություններն ու առավելությունները, ուսումնական միջավայրն ու միջազգային համագործակցության հնարավորությունները՝ տոնավաճառի այցելուներին փոխանցելով նաև Հյուսիսային համալսարանի խորհրդանիշերով հուշանվերներ: Հանդիպումներն անցել են ջերմ և անմիջական մթնոլորտում՝ ուղեկցվելով հետագա համագործակցության հեռանկարների շուրջ քննարկումներով։
Տոնավաճառի ընթացքում բազմաթիվ այցելուների, այդ թվում՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցների, հետաքրքրել են Հայաստանում և մասնավորապես Հյուսիսային համալսարանում կրթություն ստանալու հնարավորությունները։
Ինչպես նշում է Լուսինե Ֆլջյանը՝ միջոցառումը կարևոր հնարավորություն էր ներկայացնելու Հյուսիսային համալսարանը միջազգային կրթական հարթակում և բարձրացնելու Հայաստանի բարձրագույն կրթության ճանաչելիությունը։
Միջազգայնացումը, լինելով Հյուսիսային համալսարանի գերակա ուղղություններից մեկը, շարունակաբար ընդլայնում է համալսարանի համագործակցության աշխարհագրությունը, ստեղծում նոր կրթական ու գիտահետազոտական հնարավորություններ և ամրապնդում համալսարանի դիրքը միջազգային ակադեմիական համայնքում։
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
