Միջազգային շաբաթ Իսպանիայի Սևիլյայի համալսարանում

2026 թվականի մայիսի 11-15-ը Իսպանիայի Սևիլյայի համալսարանում կազմակերպված միջազգային շաբաթին, ի թիվս բազմաթիվ երկրների առաջատար բուհերի, մասնակցում էին նաև Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար, բ․գ․թ․ Արուսյակ Իվանյանը և ուսումնական վարչության պետ, մ․գ․թ․, դոցենտ Նաիրուհի Սարգսյանը։
Աշխատանքային շաբաթվա հագեցած օրակարգի մաս էին կազմում
ծանոթությունը համալսարանի միջազգային նախագծերի գրասենյակի գործունեությանը, միջազգային ռազմավարությանն ու ակադեմիական շարժունության ծրագրերին,
կլոր սեղան-քննարկումները՝ մագիստրոսական և դոկտորական ծրագրերի վերաբերյալ
այցելությունները՝ համալսարանի պատմական արխիվ և հնատիպ գրականության ֆոնդեր։
հանդիպումները՝ գիտելիքի փոխանցման, ձեռնարկատիրության և ուսանողական ներգրավվածության ոլորտների ներկայացուցիչների հետ
շրջագայությունը տարբեր մասնաշենքերում և ծանոթությունը համալսարանի ենթակառուցվածքների հետ։
Ծրագրի ակադեմիական մասին զուգահեռ կազմակերպվել էին նաև ընկերական ճաշ, մշակութային միջոցառումներ և կոկտեյլ՝ Սևիլիայի խորհրդանշական Torre del Oro պատմական հուշարձանի հարակից տարածքում, ինչը մասնակիցների համար լավ հնարավորություն էր բացահայտելու քաղաքի մշակութային մթնոլորտը, նաև՝ առավել մտերմիկ միջավայրում քննարկելու միջազգայնացման գործընթացի ընձեռած լայն հնարավորությունները։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
