Շնորհավոր գիտելիքի օր․․․

Երբ գալիս է սեպտեմբերը, Հյուսիսային համալսարանը կրկին իր գիրկն է առնում հարյուրավոր ուսանողների՝ կրթելու, հղկելու, մեր Հայրենիքի համար պիտանի մարդ ու մասնագետ ձևավորելու: Սովորել Հյուսիսային հմալսարանի կրթական տարբեր օղակներում , նշանակում է ունենալ գաղափարները կյանքի կոչելու, գիտելիք ձեռք բերելու, հետազոտելու, ստեղծագործելու լայն հնարավորություններ: Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը, ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի և քոլեջի տնօրեն Արմինե Սարգսյանը ողջունում են հյուսիսայինցիներին՝ հորդորելով արդյունավետորեն օգտվել բոլոր այն հեռանկարներից, որ իրենց առջև կբացի անսահման հնարավորությունների համալսարանը: Բարի երթ ու ձեռքբերումներով լի ուսումնական տարի բոլորիս:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
