Ուշադրություն

Հյուսիսային համալսարանը և Ռումինիայի Բուխարեստի Տնտեսագիտական համալսարանը «Էրազմուս+» համագործակցության հուշագրի շրջանակում հայտարարում են 2026–2027 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսանողական փոխանակման ծրագրի մրցույթ։ Ծրագրի շրջանակում կընտրվի 2 ուսանող։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նշված վերջնաժամկետը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ ուղարկելով Հյուսիսային համալսարանի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանին՝ arusyakivanyan@gmail.com.

Պահանջվող փաստաթղթերն են՝

1.Ինքնակենսագրություն (CV՝ Europass ձևաչափով)

2.Անգլերեն լեզվի իմացության վկայագիր (առնվազն B2–C1 մակարդակ, առկայության դեպքում)

3.Նամակ_նպատակ՝ ծրագրին մասնակցելու հիմնավորմամբ

4.Տեղեկանք Հյուսիսային համալսարանում ուսումնառության վերաբերյալ՝ ակադեմիական բարձր առաջադիմության (կրեդիտների) առկայությամբ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 6-ն է:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն