ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՔՈԼԵՋԻ ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴՆԵՐ

Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է 2026-2027 ուս․ տարվա հեռակա տեղերի համար հայտագրումը:

❗ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ Հյուսիսային համալսարանի քոլեջը կատարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ միջնակարգ (12-ամյա) կրթության հիմքով հետևյալ մասնագիտություններով՝

🎯իրավագիտություն

🎯հաշվապահական հաշվառում

🎯նախադպրոցական կրթություն

Ուսման վարձը ուսումնառության յուրաքանչյուր տարվա համար 250.000 դրամ է:

2026-2027 ուստարվա հեռակա բաժնի ընդունելության հայտագրումը ևս իրականացվելու է dimord.emis.am կայքի միջոցով:

❓ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՏԱԳՐՎԵԼ

Դիմորդը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`

1) լուսանկար,

2) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

4) կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

5) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճեները (առկայության դեպքում),

7) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթի պատճենը (առկայության դեպքում),

Դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած 4800 դրամի անդորրագրի պատճենը: /Արդշինբանկ, 2470100558500000 /

Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանաված կարգով պատասխանատվության:

❗Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ:

Դիմորդի դիմում հայտը կարող է մերժվել ընդունող հանձնաժողովի կողմից դիմորդի դիմում հայտի և/կամ փաստաթղթերի թերի ներկայացման դեպքում, եթե թերությունները դիմորդի կողմից չեն վերացվում այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ` նշելով մերժման հիմքը:

🎯ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Քոլեջ ընդունվելուց հետո դիմորդը բուհի ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է ՝

1. դիմում,

2. 4 լուսանկար (3×4 չափսի),

3. կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,

4. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

5. կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

6. իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),

8. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմները (առկայության դեպքում),

9. պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթը (առկայության դեպքում),

10. տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում):

Ընդունելությունը կկատարվի՝ հիմք ընդունելով ավարտական վկայականի գնահատականները:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել

☎️010-57-33-17

☎️010-55-21-39

☎️094-14-64-12

հեռախոսահամարներով կամ այցելել Երևան, Ալ.Մանուկյան 15Ա:

Հայտագրման հետ կապված մանրամասն տեղեկատվությունն՝ այստեղ

https://www.facebook.com/reel/1835277544109170

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն