Բացահայտի՛ր Եվրոպան Հյուսիսային համալսարանի հետ

Erasmus+ KA171 ուսանողական շարժունության հնարավորություններ

Բացահայտի՛ր Եվրոպան Հյուսիսային համալսարանի հետ։

Հյուսիսային համալսարանի ուսանողներին առաջարկվում է մասնակցել Էրազմուս+ ՀԳ171 միջազգային ակադեմիական շարժունության ծրագրին և ուսումնական փորձ ձեռք բերել եվրոպական գործընկեր համալսարաններում 2026-2027 երկրորդ կիսամյակում:

1.🇪🇸 Կաստիլիա-Լա Մանչայի համալսարան (Իսպանիա) — 2 ուսանող

2. 🇧🇬 Վառնայի կառավարման համալսարան (Բուլղարիա) — 2 ուսանող

3. 🇷🇴 Բուխարեստի տնտեսագիտական համալսարան (Ռումինիա) — 1 ուսանող

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նշված վերջնաժամկետը ուղարկել փաստաթղթերը Հյուսիսային համալսարանի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանին՝

📧 arusyakivanyan@gmail.com.

Պահանջվող փաստաթղթերն են՝

1.Ինքնակենսագրություն (CV՝ Europass ձևաչափով)

2.Անգլերենի իմացության վկայագիր (առնվազն B2–C1 մակարդակ, առկայության դեպքում)

3.Նամակ-նպատակ՝ ծրագրին մասնակցելու հիմնավորմամբ

4.Տեղեկանք Հյուսիսային համալսարանում ուսումնառության վերաբերյալ՝ ակադեմիական բարձր առաջադիմության (կրեդիտների) առկայությամբ

📅 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 9-ն է:

Մաղթում ենք հաջողություն:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն