Իրավագիտության ֆակուլտետի թիմը

Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի թիմը՝ Իրավագիտության և հասարակագիտության առարկաների ամբիոնի դասախոս, թիմի մարզիչ Էդգար Մանուչարյանի գլխավորությամբ Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) կողմից կազմակերպված՝ քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղ-մրցույթի ընթացքում աչքի էր ընկել ակտիվությամբ՝ դրսևորելով մասնագիտական ճկունություն, վերլուծական մտածողություն, փաստարկման և հռետորական բարձր հմտություններ։

Մրցույթի արդյունքներով Հյուսիսային համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Արմեն Առաքելյանն արժանացել էր ՀՀ Արդարադատության ակադեմիայի հատուկ մրցանակին՝ «Լավագույն հռետոր» անվանակարգում՝ ստանալով նաև Ակադեմիայի դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն։ Թիմի մյուս անդամներն ու մարզիչը պարգևատրվել էին հավաստագրերով։

Բարձր գնահատելով նրանց հետևողական աշխատանքն ու գրանցած արդյունքները՝ համալսարանի ղեկավարությունը ևս պատվոգրերով խրախուսեց մրցույթի մասնակիցներին։

Հյուսիսային համալսարանի համար առաջնային են ուսանողների մասնագիտական աճի հնարավորություններն ու գործնական հմտությունների զարգացումը։

Շնորհավորում ենք մեր ապագա իրավաբաններին և մաղթում նորանոր մասնագիտական նվաճումներ։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն