«Հայոց պատմություն», «Հասարակագիտություն», «Հայկական հարցի պատմություն» առարկաների դասախոսների թափուր հաստիքներ

Հյուսիսային համալսարանի քոլեջը հայտարարում է մրցույթ «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն», «Հայկական հարցի պատմություն» առարկաների դասախոսների թափուր հաստիքի համար:
Պարտադիր պահանջներ՝ ունենա բարձրագույն կրթություն (առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի
կրթական աստիճան),
․իմանա ոլորտի նորմատիվ իրավական հենքը (ՀՀ Սահմանադրություն, «Կրթության մասին»,
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական
այլ ակտեր), կրթական պետական չափորոշիչները, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին
առնչվող ներքին իրավական ակտերը,
․ունենա մասնագիտական և մանկավարժության հմտություններ,
․իմանա գերազանց հայերեն, կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել օտար լեզուներով : /B2 մակարդակ/
․տիրապետի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու
հմտություններին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
․Ինքնակենսագրություն՝ CV կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
․անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
․աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
․արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը info@northern.am էլ.հասցեին։
