«Արվեստ» առարկայի ուսուցչի թափուր հաստիք

Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցը հայտարարում է մրցույթ «Արվեստ» առարկայի ուսուցչի թափուր հաստիքի համար:
Պարտադիր պահանջներ՝
ունենա բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան՝ մանկավարժական համապատասխան որակավորմամբ կամ ունենա բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։),
իմանա ոլորտի նորմատիվ իրավական հենքը (ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին» ,«Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին» ,«Տեսչական մարմինների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքները, Վարչակա իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը և այլ նորմատիվ իրավական ակտեր), կրթական պետական չափորոշիչները, ինչպես նաև ավագ դպրոցի ուսուցչի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերը,
գերազանց տիրապետի հայերենին և կարողանա բանավոր և գրավոր հաղորդակցվել որևէ օտար լեզվով:
տիրապետի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
Ինքնակենսագրություն՝ CV
կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը info@northern.am էլ.
