ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուհի և մասնավոր հատվածի ակտիվ համագործակցությունը կրթության որակի բարձրացման և ուսանողների գործնական հմտությունների զարգացման գլխավոր նախապայմաններից է։

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի, կարիերայի և լրացուցիչ կրթության կենտրոնը և Ուսանողական բիզնես ինկուբատորը կամուրջ են տեսական գիտելիքի և իրական բիզնես աշխարհի միջև։

Ուսանողական բիզնես ինկուբատորը միջավայր է, որտեղ ուսանողները հնարավորություն են ստանում փորձառու մենթորների ուղղորդմամբ լուծելու գործընկեր ընկերությունների առջև ծառացած իրական խնդիրներն ու մարտահրավերները։

2026-2027 ուսումնական տարում , ստորագրված համագործակցության պայմանագրերի և հուշագրերի շրջանակում ինկուբատորը գործունեություն կծավալի 5 խոշոր ուղղություններով.

🔹 «Սմարթ Չոյս» կազմակերպություն

• Ծրագիր՝ Կորպորատիվ խմբերով լեզուների ուսուցման ռազմավարական կառավարման շրջանակի մշակում

• Մասնակցություն՝ 4 ուսանող | Մենթոր՝ Վարդուհի Թանանյան

🔹 «Մուրադյան Շին» ՍՊԸ

• Ծրագիր՝ Շինարարական կազմակերպության մարքեթինգի իրագործման էլեկտրոնային հարթակի ներդրում

• Մասնակցություն՝ 5 ուսանող | Մենթոր՝ Արմեն Ճուղուրյան

🔹 «Դրիմ Թրավել» կազմակերպություն

• Ծրագիր՝ Զբոսաշրջության սկսնակ օպերատորի մեկնարկային գործունեության արդյունավետության բարձրացման առաջարկությունների մշակում

• Մասնակցություն՝ 4 ուսանող | Մենթոր՝ Գոհարիկ Խաչատրյան

🔹 «ՀՈՒՄԿ» հիմնադրամ

• Ծրագիր՝ Ոչ ֆորմալ կրթության կառավարման մշակույթի մշակում և հաշվապահների ուսումնառության շուկայում մրցակցային դիրքերի բարելավում

• Մասնակցություն՝ 5 ուսանող | Մենթոր՝ Հասմիկ Սահակյան

🔹 «Սարկո Գռուպ» ՍՊԸ

• Ծրագիր՝ «Պատառիկ» բրենդի համար նորարարական բրենդինգի մշակում և շուկա դուրս բերելու ռազմավարության ձևավորում

• Մասնակցություն՝ 4 ուսանող | Մենթոր՝ Նարեկ Սարատիկյան

Հաջողություն և արդյունավետ աշխատանքային ընթացք ենք մաղթում մեր ուսանողներին, մենթորներին և, իհարկե, գործընկեր կազմակերպություններին։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն