Նորություններ

Կայացավ «Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները թվայնացման դարաշրջանում» խորագրով միջազգային գիտաժողով

Ապրիլի 16-17-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Հյուսիսային hամալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները թվայնացման դարաշրջանում» խորագրով միջազգային գիտաժողովին առկա և առցանց ձևաչափով մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սինգապուրից, Սանկ-Պետերբուրգից և Բուխարեստից:

Կայացավ «Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները թվայնացման դարաշրջանում» խորագրով միջազգային գիտաժողով Read More »

Հյուսիսային համալսարանում մեկնարկեցին առցանց դասընթացներ՝ SIN-NEC ծրագրի շահառու ուսանողների և դասախոսների համար:

Կայունություն և միջազգայնացման կարողություններ՝ նպաստելու նորեկների բարձրագույն կրթության արդիականացմանը հարևան արևելյան երկրներում /SIN-NEC/» «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում մարտի 16-ին Հյուսիսային համալսարանում մեկնարկեցին առցանց դասընթացներ՝ SIN-NEC ծրագրի շահառու ուսանողների և դասախոսների համար:

Հյուսիսային համալսարանում մեկնարկեցին առցանց դասընթացներ՝ SIN-NEC ծրագրի շահառու ուսանողների և դասախոսների համար: Read More »

Սեմինար-քննարկում՝«Պատերազմի անտեսանելի հետևանքները․ կոլեկտիվ տրավմա և իրավագիտակցություն» խորագրով

Միտք-Էմոցիա-Վարք» հոգեկրթության և իրավագիտակցության զարգացման ՀԿ-ի համահիմնադիրներ հոգեբան, քոուչ Լիանա Ստեփանյանի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, իրավախորհրդատու, փորձագետ Աստղիկ Մատինյանի հանդիպումը հյուսիսայինցիների հետ հագեցած էր միտք–էմոցիա–վարք շղթայի առողջ կենսագործունեության ապահովմանն առնչվող կարևոր դիտարկումներով և հետաքրքիր քննարկումներով։

Սեմինար-քննարկում՝«Պատերազմի անտեսանելի հետևանքները․ կոլեկտիվ տրավմա և իրավագիտակցություն» խորագրով Read More »

Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի ղեկավարը Լեհաստանում

Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Իվանյանն «Erasmus+» շարժունության ծրագրի շրջանակում այս օրերին գտնվում է Լեհաստանի Լեշնոյի Յան Ամոս Կոմենսկու անվան կիրառական գիտությունների պետական համալսարանում: Այցի ընթացքում Արուսյակ Իվանյանը հնարավորություն է ունեցել Տնտեսագիտության և համակարգչային գիտությունների ֆակուլտետի ուսանողների համար հանդես գալ դասախոսություններով՝ հետևյալ թեմաներով.

Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի ղեկավարը Լեհաստանում Read More »

«Ունիվերսիադա-2026»

Ռուս-հայկական համալսարանում տեղի ունեցած միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա-2026»-ին ի թիվս հանրապետության 22 բուհի, մասնակցում էր նաև Հյուսիսային համալսարանի թիմը: Իրավագիտության, Բանասիրության և մանկավարժության, Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետների ուսանողներ Սարգիս Պողոսյանը, Արսեն Ավանեսյանը, Դավիթ Աբրահամյանը, Անդրանիկ Ադամյանը, Ազատ Սահակյանը, Ալլա Մարգարյանը, Անի Իսրայելյանը, Մերի Դալաքյանը և Սերգեյ Եղոյանը հաջողությամբ հանդես եկան հրաձգության, թենիսի, շախմատի մրցումներում և մասնակցեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին: Մասնակցությունը միջբուհական միջոցառումներին նոր ծանոթությունների և կապերի, հաղորդակցման և կազմակերպչական հմտությունների, գիտելիքի ընդլայնման և նոր կարողությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն է:

«Ունիվերսիադա-2026» Read More »

Վերապատրաստման հնարավորություն դասախոսների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թ. մարտի 15-ից «SIN-NEC» ծրագրի շրջանակում մեկնարկում է անվճար վերապատրաստման դասընթաց՝ «AI Tools for Teaching ESP for Sustainability» թեմայով։

Վերապատրաստման հնարավորություն դասախոսների համար Read More »

Սեմինար «Ազգային փոքրամասնությունների իրավահավասարության հիմնախնդիրները թյուրքական աշխարհում»

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի, կարիերայի և լրացուցիչ կրթության կենտրոնի ղեկավար Նինա Ավագյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտ, թուրքագետ Վանատուր Շերենցի հետ: «Ազգային փոքրամասնությունների իրավահավասարության հիմնախնդիրները թյուրքական աշխարհում» թեմայով սեմինար–վերապատրաստման առանցքը Թուրքիայի ազգային, էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության քաղաքականության համակողմանի քննարկումն էր:

Սեմինար «Ազգային փոքրամասնությունների իրավահավասարության հիմնախնդիրները թյուրքական աշխարհում» Read More »

Ուսման հնարավորություն Բուլղարիայում

Հյուսիսային համալսարանի և Բուլղարիայի Վառնայի կառավարման համալսարանի միջև ստորագրված «Էրազմուս+» համագործակցության հուշագրի համաձայն՝ Հյուսիսային համալսարանի ուսանողներին հնարավորություն է տրվում 2026-2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում մասնակցել «Էրազմուս+ KA171» շարժունության ծրագրին : Շարժունության տևողությունը 3 ամիս է:

Ուսման հնարավորություն Բուլղարիայում Read More »