ԼԵԶՈՒՆԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Հյուսիսային համալսարանի  «ԼԵԶՈՒՆԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ» ամբիոնի առաքելությունն է պատրաստել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ ՀՀ և արտ­երկրի հայկական դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, դպրոցի տնօրեն, թանգարաններում, արխիվնե­րում՝ խմբագիր, սրբագրիչ, Մատենա­դա­րա­նում՝ լաբորանտ, թարգմանիչ:

Ամբիոնի առաքելություններից է նաև  պատրաստել օտար լեզվի բանիմաց մասնագետներ՝ զինված խորը և հիմնավոր գիտելիքներով, ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին բավարարող բանասերներ և մանկավարժներ: Ուսումնական ծրագրով նախատեսված առարկաների դասավանդումը թույլ է տալիս պատրաստել մասնագետներ, որոնք ունեն թե՛ խորը մասնագիտական և թե՛ ընդհանուր հումանիտար և սոցիալ–տնտեսագիտական, բնագիտական գիտելիքներ: Դասերն ընթանում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներով, իսկ դասավանդման մեթոդների հիմքում ընկած է ինտերակտիվ դասավանդումը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Ուսումնական բուն գործընթացից զատ՝ ամբիոնում իրականացվում են նաև գիտական, կրթական և մշակութային նախագծեր:

ԼԵԶՈՒՆԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ամբիոնի բակալավրի և մագիստրատուրայի պատրաստման հիմնական  մասնագիտական  կրթական ծրագրերը,  իրականացվում են ՀՀ  Կրթության և գիտության նախարարությանը կից գործող Երևանի Հյուսիսային համալսարանում:

«Լրագրություն» մասնագիտությամբ բակալավրի մասնագիտական գո­րծու­նեութ­յունն ընդգրկում է  զանգվածային լրատվամիջոցների համակարգը` լրատվական գործակալություններ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և  համացանցային լրագրություն, որոնք ապահովում են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային-լուսավորական, գիտական, ժամանցային  և այլ բովանդակության տեղեկատվություն: Լրագրության բակալավրի մասնագիտական գործունեության հիմնական պահանջը լրագրության գործառույթների իրականացումն է` պայմանավորված տվյալ  լրատվամիջոցի առանձնահատկություններով և նպատակներով:

 «Լրագրություն» մասնագիտացմամբ մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի նպատակն է «Լրագրություն» մասնագիտության ակադեմիական առարկաների ուսումնասիրումը և դրա հիման վրա պրակտիկայի զարգացումը միջառարկայական գիտական հետազոտությունների միջոցով` օգտագործելով  լրագրության ոլորտի պրակտիկ մասնագետների,  հետազոտողների փորձը:

Մագիստրոսների մասնագիտական գործունեության ոլորտը ընդգրկում է լրագրության ոլորտի խորքային ուսումնասիրությունը, գիտական հետազոտությունների իրականացումը: Մագիստրոսների մասնագիտական գործունեության օբյեկտներն են՝ լրագրության ոլորտի առարկաների ուսումնասիրումը:

 «Լրագրություն» մասնագիտացմամբ մագիստրոսը պատրաստվում է մասնագիտական գործունեության հետևյալ ոլորտի համար`1) լրագրության ոլորտի գիտահետազոտական աշխատանք, 2) լրագրության ոլորտի առարկաների դասավանդում:

 «Ռուսերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները.

ա) անգլերեն լեզվի ուսուցիչ (տարրական դասարան, միջին դպրոց, ավագ դպրոցում)

բ) անգլերեն լեզվի դասախոս (ինստիտուտներ, համալսարաններ)

գ) անգլերեն լեզվի դասախոս (լեզվի ուսուցման կենտրոններ)

 «Ռուսերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել հետևյալ հաստատություններում

ա) հանրակրթական դպրոցներ

բ) գիտահետազոտական հաստատություններ

գ) լեզվի ուսուցման կենտրոններ

 «Անգլերեն լեզու և գրականություն» բանասերի մասնագիտությամբ բակալավրը ԲՈՒՀ–ն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները.

ա) անգլերեն լեզվի դասավանդող (լեզվի ուսուցման կենտրոններ);

բ) անգլերեն լեզվի թարգմանիչ:

 «Անգլերեն լեզու և գրականություն» բանասերի մասնագիտությամբ բակալավրը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել հետևյալ հաստատություններում

ա) լեզվի ուսուցման կենտրոններ;

բ) գիտահետազոտական, մշակութային և այլ հաստատություններ և հիմնարկներ;

գ) թարգմանչական գրասենյակներ:

 «Անգլերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները.

ա) անգլերեն լեզվի ուսուցիչ (տարրական դասարան, միջին դպրոց, ավագ դպրոցում)

բ) անգլերեն լեզվի դասախոս (ինստիտուտներ, համալսարաններ)

գ) անգլերեն լեզվի դասախոս (լեզվի ուսուցման կենտրոններ)

 «Անգլերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել հետևյալ հաստատություններում

ա) հանրակրթական դպրոցներ

բ) գիտահետազոտական հաստատություններ

գ) լեզվի ուսուցման կենտրոններ

Վերոհիշյալ գծով մասնագետներ պատրաստելու համար  փաստաթղթերի համակարգը մշակվել  և հաստատվել է բուհի առաքելությանը  համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնելու համար` հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները, առաջարկված կրթական օրինակելի ծրագիրը: Մասնագիտության կրթական ծրագրերը կարգավորում են ողջ ուսումնական գործընթացը, դրա նպատակները, սահմանում  են ակնկալվող արդյունքները, մշակում դրանց միտված դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդաբանությունը, շրջանավարտի մասնագիտական պատրաստվածության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվող հիմնական պահանջները, ներառում  ուսումնական պլանը, դասընթացների առարկայական ծրագրերը, ուսումնական և արտադրական պրակտիկաների ծրագրերը, օրացուցային ուսումնական ժամանակացույցը, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ  ուսումնամեթոդական և նյութատեխնիկական ապահովածությանը վերաբերող պահանջները, որոնք ապահովում են ուսանողի ընդհանուր և մասնագիտական պատրաստվածության որակը:

Ամբիոնի  գործունեության հիմնական ուղղությունները.

  1. Իրականացնել կրթական ծրագրեր, որոնք ամբիոնի շրջանավարտներին հնարավորություն կտան լինելու «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության գծով հաջողակ և գործնական մասնագետներ, գիտակրթական գործունեություն իրականացնելու ունակ, ստացած գիտելիքները մասնագիտական ոլորտում կիրառելու կարողություն ունեցող կադրեր:
  2. Ապահովել որոշակի կրթական մակարդակ, գիտելիքների յուրացման առավել արդյունավետ մեթոդների մշակում և կիրառում,  ինչպես նաև համընդհանուր (ունիվերսալ) և մասնագիտական հմտությունների զարգացում:
  3. Վերջնարդյունքների ձևավորմանը միտված ուսուցում:
  4. Ապահովել ուսանողակենտրոն միջավայր, տեսական և գործնական բաղադրիչների փոխկապակցվածություն, տրամադրել համապատասխան ռեսուրսներ:
  5. Ընդլայնել ամբիոնի համագործակցության շրջանակները ակադեմիական ավելի լայն հանրության հետ:

Դասախոսական կազմ՝

Ամբիոնում դասավանդում են գիտությունների  դոկտորներ,  պրոֆեսորներ,  դոցենտներ,  թեկնածուներ:

Ամբիոնի վարիչ՝  Նունե Մկրտչյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էլեկտրոնային հասցե՝ nunemkrtchyan.69@mail.ru

Ընդունելության ժամերը՝

Երկուշաբթի՝ 9.30-15.30, Երեքշաբթի՝ 9.30-15.30,  Չորեքշաբթի՝ 9.30-15.30,

Հինգշաբթի՝ 9.30-15.30

Նոր համագործակցություն

Հյուսիսային համալսարանի և Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների համալսարանի միջև ձևավորվում է նոր համագործակցություն։
Ավելին

Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարմանը և որակի ապահովմանը միտված ԳԱՑԱՇ-ի ստեղծման նպատակով հերթական աշխատաժողով

Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարմանը և որակի ապահովմանը միտված ԳԱՑԱՇ-ի…
Ավելին

«Էրազմուս + KPI4HE» ծրագրի վերապատրաստումների շարքը՝ Օլդենբուրգում

Հյուսիսային համալսարանի աշխատանքային խումբը մասնակցում էր  Գերմանիայի Օլդենբուրգի Կառլ Ֆոն Օսիեցկի համալսարանում կայացած՝ «Ինստիտուցիոնալ հետազոտությունների…
Ավելին