ԼԵԶՈՒՆԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Հյուսիսային համալսարանի  «ԼԵԶՈՒՆԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ» գիտահետազոտական ամբիոնի առաքելությունն է պատրաստել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ ՀՀ և արտ­երկրի հայկական դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, դպրոցի տնօրեն, թանգարաններում, արխիվնե­րում՝ խմբագիր, սրբագրիչ, Մատենա­դա­րա­նում՝ լաբորանտ, թարգմանիչ:

Ամբիոնի առաքելություններից է նաև  պատրաստել օտար լեզվի բանիմաց մասնագետներ՝ զինված խորը և հիմնավոր գիտելիքներով, ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին բավարարող բանասերներ և մանկավարժներ: Ուսումնական ծրագրով նախատեսված առարկաների դասավանդումը թույլ է տալիս պատրաստել մասնագետներ, որոնք ունեն թե՛ խորը մասնագիտական և թե՛ ընդհանուր հումանիտար և սոցիալ–տնտեսագիտական, բնագիտական գիտելիքներ: Դասերն ընթանում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներով, իսկ դասավանդման մեթոդների հիմքում ընկած է ինտերակտիվ դասավանդումը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Ուսումնական բուն գործընթացից զատ՝ ամբիոնում իրականացվում են նաև գիտական, կրթական և մշակութային նախագծեր:

ԼԵԶՈՒՆԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ամբիոնի բակալավրի և մագիստրատուրայի պատրաստման հիմնական  մասնագիտական  կրթական ծրագրերը,  իրականացվում են ՀՀ  Կրթության և գիտության նախարարությանը կից գործող Երևանի Հյուսիսային համալսարանում:

«Լրագրություն» մասնագիտությամբ բակալավրի մասնագիտական գո­րծու­նեութ­յունն ընդգրկում է  զանգվածային լրատվամիջոցների համակարգը` լրատվական գործակալություններ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և  համացանցային լրագրություն, որոնք ապահովում են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային-լուսավորական, գիտական, ժամանցային  և այլ բովանդակության տեղեկատվություն: Լրագրության բակալավրի մասնագիտական գործունեության հիմնական պահանջը լրագրության գործառույթների իրականացումն է` պայմանավորված տվյալ  լրատվամիջոցի առանձնահատկություններով և նպատակներով:

 «Լրագրություն» մասնագիտացմամբ մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի նպատակն է «Լրագրություն» մասնագիտության ակադեմիական առարկաների ուսումնասիրումը և դրա հիման վրա պրակտիկայի զարգացումը միջառարկայական գիտական հետազոտությունների միջոցով` օգտագործելով  լրագրության ոլորտի պրակտիկ մասնագետների,  հետազոտողների փորձը:

Մագիստրոսների մասնագիտական գործունեության ոլորտը ընդգրկում է լրագրության ոլորտի խորքային ուսումնասիրությունը, գիտական հետազոտությունների իրականացումը: Մագիստրոսների մասնագիտական գործունեության օբյեկտներն են՝ լրագրության ոլորտի առարկաների ուսումնասիրումը:

 «Լրագրություն» մասնագիտացմամբ մագիստրոսը պատրաստվում է մասնագիտական գործունեության հետևյալ ոլորտի համար`1) լրագրության ոլորտի գիտահետազոտական աշխատանք, 2) լրագրության ոլորտի առարկաների դասավանդում:

 «Անգլերեն լեզու և գրականություն» բանասերի մասնագիտությամբ բակալավրը ԲՈՒՀ–ն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները.

ա) անգլերեն լեզվի դասավանդող (լեզվի ուսուցման կենտրոններ);

բ) անգլերեն լեզվի թարգմանիչ:

 «Անգլերեն լեզու և գրականություն» բանասերի մասնագիտությամբ բակալավրը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել հետևյալ հաստատություններում

ա) լեզվի ուսուցման կենտրոններ;

բ) գիտահետազոտական, մշակութային և այլ հաստատություններ և հիմնարկներ;

գ) թարգմանչական գրասենյակներ:

 «Անգլերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները.

ա) անգլերեն լեզվի ուսուցիչ (տարրական դասարան, միջին դպրոց, ավագ դպրոցում)

բ) անգլերեն լեզվի դասախոս (ինստիտուտներ, համալսարաններ)

գ) անգլերեն լեզվի դասախոս (լեզվի ուսուցման կենտրոններ)

 «Անգլերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել հետևյալ հաստատություններում

ա) հանրակրթական դպրոցներ

բ) գիտահետազոտական հաստատություններ

գ) լեզվի ուսուցման կենտրոններ

Վերոհիշյալ գծով մասնագետներ պատրաստելու համար  փաստաթղթերի համակարգը մշակվել  և հաստատվել է բուհի առաքելությանը  համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնելու համար` հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները, առաջարկված կրթական օրինակելի ծրագիրը: Մասնագիտության կրթական ծրագրերը կարգավորում են ողջ ուսումնական գործընթացը, դրա նպատակները, սահմանում  են ակնկալվող արդյունքները, մշակում դրանց միտված դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդաբանությունը, շրջանավարտի մասնագիտական պատրաստվածության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվող հիմնական պահանջները, ներառում  ուսումնական պլանը, դասընթացների առարկայական ծրագրերը, ուսումնական և արտադրական պրակտիկաների ծրագրերը, օրացուցային ուսումնական ժամանակացույցը, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ  ուսումնամեթոդական և նյութատեխնիկական ապահովածությանը վերաբերող պահանջները, որոնք ապահովում են ուսանողի ընդհանուր և մասնագիտական պատրաստվածության որակը:

«ԼԵԶՈՒՆԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ» ամբիոնի  գործունեության հիմնական ուղղությունները.

  1. Իրականացնել կրթական ծրագրեր, որոնք ամբիոնի շրջանավարտներին հնարավորություն կտան լինելու «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության գծով հաջողակ և գործնական մասնագետներ, գիտակրթական գործունեություն իրականացնելու ունակ, ստացած գիտելիքները մասնագիտական ոլորտում կիրառելու կարողություն ունեցող կադրեր:
  2. Վերանայել ՄԿԾ-երն ու առարկայական ծրագրերը՝ՈԱՇ-ի նոր պահանջնեին և մասնագիտությունների նոր անվանումներին համապատասխանեցման նպատակով։
  3. Իրականացնել մասնագիտական հատուկ կոմպետենցիաների ձեռքբերման և դասավանդման արդյունավետ մեթոդաբանության ընտրությանը նպաստելու նպատակով մասնագիտական կրթական ծրագրերում/ ՄԿԾ/ ուսումնառության վերջնարդյուքների սահմանումների վերայումը և դրանց հստակության, չափելիության և ընկալելիության և մրցունակության ապահովումը։
  4. Ապահովել որոշակի գիտակրթական մակարդակ, գիտելիքների յուրացման առավել արդյունավետ մեթոդների մշակում և կիրառում,  ինչպես նաև համընդհանուր (ունիվերսալ) և մասնագիտական հմտությունների զարգացում:
  5. Ապահովել համալսարանի ուսանողների ակտիվ մասնակցությունը գիտահետազոտական գործունեությանը ՝ խթանելով բուհի գիտական գործունեության զարգացմանը և առևտրայնացմանը:
  6. Ապահովել ուսանողակենտրոն միջավայր, տեսական և գործնական բաղադրիչների փոխկապակցվածություն, տրամադրել համապատասխան ռեսուրսներ:
  7. Կազմակերպել հանրապետական, միջազգային գիտաժողովներ, գիտակրթական միջոցառումներ։
  8. Ընդլայնել ամբիոնի համագործակցության շրջանակները ակադեմիական ավելի լայն հանրության հետ:
  9. Ապահովել Հյուսիսային համալսարանի «Լեզուների, գրականության և լրագրություն»  ամբիոնի դասախոսների մասնակցությունը վերապատրաստմանն ու գիտամեթոդական սեմինարներին։
  10. Կազմակերպել համալսարանի  «Լեզուների, գրականության և լրագրություն»   ամբիոնի դասախոսների կողմից գիտամեթոդական ձեռնարկների և մեթոդական ցուցումների կազմման աշխատանքները։
  11. Թարմացնել և համալրել Համալսարանի  «Լեզուների, գրականության և լրագրություն»    ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների ուղղությունները։
  12. Լեզուների, գրականության և լրագրության  ամբիոնի գիտահետազոտական, գիտակրթական աշխատանքների ուղղությունները՝

Ն. Մկրտչյան— Հովհ.Թումանյանի ակադեմիական 10-հատորյակի վերախմբագրման և վերահրատարակման աշխատանքներ, Ավ Իսահակյանը գրաքննադատական տիրույթում, Ն/դ երեխաների խոսքի զարգացման ուսուցման հարցեր

Վ. Դավթյան— Վահան Թեքեյան հոդվածների ժողովածուի 2-րդ հատորի տպագրություն, 3-րդ հատորի պատրաստում

Մ.Մարգարյան –Անգլերեն լեզվի քերականության ուսումնասիրություն

Լ.Տոնոյան— Իսպաներենի քերականության ուսուցում

Գ.Մարդյան-Ավանդական ազգային խոհանոցի ուսումնասիրություն Մխիթարյան միաբանության հրատարակած գործերում

Դասախոսական կազմ՝

Ամբիոնում դասավանդում են գիտությունների  դոկտորներ,  պրոֆեսորներ,  դոցենտներ,  թեկնածուներ:

Ամբիոնի վարիչ՝  Նունե Մկրտչյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էլեկտրոնային հասցե՝ nunemkrtchyan.69@mail.ru

Ընդունելության ժամերը՝

Երկուշաբթի՝ 9.30-15.30, երեքշաբթի՝ 9.30-15.30,  չորեքշաբթի՝ 9.30-15.30, հինգշաբթի՝ 9.30-15.30

Հայտարարություն…

Էրազմուս+ բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (CBHE) «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում»,…
Ավելին

ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուհի և մասնավոր հատվածի ակտիվ համագործակցությունը կրթության որակի բարձրացման և ուսանողների գործնական հմտությունների զարգացման գլխավոր…
Ավելին

ՀԵՌԱԿԱ ՏԵՂԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ

Հարգելի՛ դիմորդներ, շարունակվում է հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը: Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ…
Ավելին

Ուշադրություն

Հյուսիսային համալսարանը և Ռումինիայի Բուխարեստի Տնտեսագիտական համալսարանը «Էրազմուս+» համագործակցության հուշագրի շրջանակում հայտարարում են 2026–2027 ուսումնական…
Ավելին

Շնորհավոր գիտելիքի օր․․․

Երբ գալիս է սեպտեմբերը, Հյուսիսային համալսարանը կրկին իր գիրկն է առնում հարյուրավոր ուսանողների՝ կրթելու, հղկելու,…
Ավելին