Մեր մասին
«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ի միջին մասնագիտական կրթական ծրագրերի քոլեջը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ի սկզբանե Քոլեջը գործել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մասնաճյուղին տրված լիցենզիայի հիման վրա՝ երեք կրթական ծրագրով՝ «Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ» և «Բուժական կոսմետոլոգիա»:
2007 թ.-ին Քոլեջն անցել է հավատարմագրում 2 մասնագիտությունների գծով՝ «Քույրական գործ» և «Ատամնատեխնիկական գործ»: Հետագայում՝ 2011 թ.-ից, գործունեության իրականացման լիցենզիա տրվել է նաև Համալսարանի երևանյան գլխամասին:
Վերջին 8 տարիներին Համալսարանը միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն է իրականացնում երկու մասնագիտությամբ՝
- «Քույրական գործ»,
- «Ատամնատեխնիկական գործ»:
2024 թ-ից քոլեջը համալրվել է երեք մասնագիտությամբ՝ «Իրավագիտություն» առկա և հեռակա /12-ի բազա/, «Նախադպրոցական կրթություն» և «Հաշվապահական հաշվառում /ըստ ճյոիղերի» /առկա 9-ի բազա, հեռակա 12-ի բազա/:
2025թ. ԿԳՄՍ-ի կողմից քոլեջին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ բոլոր մասնագիտությունների գծով:

Քոլեջի շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ՝ համապատասխան որակավորմամբ: Դասերն իրականացվում են Երևանում գտնվող Հյուսիսային համալսարանի շենքում՝ համապատասխան լսարաններում, կահավորված ու տեխնիկապես հագեցած լաբորատորիաներում:
Ուսանողները մասնագիտական պրակտիկան անցկացնում են մասնագիտական կենտրոններում՝ կրթության չափորոշիչների բոլոր պահանջներին համապատասխան:
Քոլեջն իրեն տրված լիազորությունների շրջանակում ՝ Հայաստանի ՀանրապետությանԿրթության և գիտության նախարարի՝ 27 մարտի 2015 թ. N 203-ն հրամանով կազմակերպվել են համապատասխան քննական գործընթացներ՝ որոնց արդյունքում ավարտական դիպլոմ է շնորհվել հետևյալ ոչ պետական ՄՈՒՀ-երի 167 ուսանողի:
- Երևանի Լ. Օրբելի բժշկական ուսումնարան
- Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջ
- Երևանի «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջ
- Արտաշատի բժշկական ուսումնարան
- Եղեգնաձորի բժշկական ուսումնարան
- Վայքի բժշկական ուսումնարան
- Երևանի Մենեջմենթի համալսարանի հենակետային քոլեջ
- Արտաշատի բժշկական ուսումնարան
- Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ
- Երևանի բուժքույր-դաստիարակչուհիների քոլեջ
- «Հիպոկրատ» բժշկական ուսումնարան
- Սևանի բժշկական ուսումնարան
- Երևանի առևտրա-իրավագիտական տեխնիկում
- Սուրբ Թերեզայի անվան բժշկական քոլեջ
- Գյումրու «Պրոգրես» համալսարանի բժշկական քոլեջ
Քոլեջն իր գործունեության օրվանից մինչ օրս պատրաստել է շուրջ 527 շրջանավարտ /ներառյալ Ալավերդու բաժանմունք/, որոնցից շատերը պահանջված են աշխատաշուկայում իրենց մասնագիտական բարձր որակավորման շնորհիվ: