Հայտարարություն…

Էրազմուս+ բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (CBHE) «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում», էլԿԱՄՊՈՒՍ
ծրագրի շրջանակում հայտարարվում է ծրագրի արտաքին գնահատման փորձագետի ընտրության բաց մրցույթ` ծրագրի երկամյա արդյունքները գնահատելու նպատակով։
Մանրամասները՝ www.ecampes.am կայքում
Պարտականություններ
- գնահատել ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքները՝ ծրագրի նպատակների, ցուցանիշների և նախատեսված արդյունքների համատեքստում,
- գնահատել ծրագրի ազդեցությունը գործընկեր բուհերի, շահառու կառույցների և ՀՀ բուհական համակարգի ինստիտուցիոնալ զարգացման վրա,
- վերլուծել ծրագրի արդյունքների կայունությունն ու երկարաժամկետ կիրառելիությունը,
- մշակել արտաքին գնահատման զեկույց՝ ներառելով եզրակացություններ, առաջարկություններ և հետագա բարելավմանն ուղղված դիտարկումներ,
- անհրաժեշտության դեպքում մասնակցել ծրագրային նյութերի ուսումնասիրությանը և խորհրդատվական հանդիպումներին, կատարել մասնակիցների հարցումներ։
Պահանջվող որակավորումներ
- բարձրագույն կրթության ոլորտում աշխատանքային փորձ,
- դասավանդման և ուսումնառության ժամանակակից, ներառյալ թվային և տեխնոլոգիապես հագեցած կրթական մոտեցումների իմացություն,
- ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերի, մասնավորապես Erasmus+ CBHE նախագծերի իրականացման փորձ,
- ծրագրերի գնահատման փորձը կդիտվի որպես առավելություն,
- անգլերեն լեզվի գերազանց իմացություն,
- նախագծերի կառավարման և/կամ որակի ապահովման ոլորտում առնվազն երեք տարվա փորձառություն,
- վերլուծական և զեկույցների պատրաստման բարձր հմտություններ։
Ներկայացվող փաստաթղթեր
- ինքնակենսագրություն (CV),
- մոտիվացիոն նամակ,
- պահանջվող փորձառությունն ու որակավորումները հիմնավորող փաստաթղթեր,
- Erasmus+ և այլ միջազգային ծրագրերին մասնակցությունը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- ծրագրերի գնահատման փորձը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)։
Ժամկետներ
Աշխատանքների մեկնարկ՝ 26․10․2026թ․
Աշխատանքների ավարտ՝ 30․11․2025թ․
Զեկույցի վերջնական տարբերակի ներկայացում՝ 14․12․2026թ․
Փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել info@northern.am
/Cc/ecampus@ysu.am հասցեով մինչև 2026թ․-ի հոկտեմբերի 19–ը ներառյալ։
Ընտրությունը կիրականացվի ներկայացված փաստաթղթերի գնահատման հիման վրա։
