Հյուսիսային համալսարանի դեսպաններն՝ Իսպանիայի Սևիլյայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում

Ծանոթացեք Հյուսիսային համալսարանի դեսպաններն են՝ Իսպանիայի Սևիլյայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
Erasmus+ KA171 ուսանողական շարժունության ծրագրի շրջանակում մեր ուսանողուհիներ Անժելիկա Հարությունյանն ու Մելինե Պետրոսյանը մեկ կիսամյակ կուսանեն այնպիսի հեղինակավոր բուհում, ինչպիսին Սևիլյայի համալսարանն է:
Այս շարժունությունը հիանալի հնարավորություն է մեր ուսանողների համար՝
ձեռք բերելու միջազգային ակադեմիական փորձ,
ընդլայնելու իրենց մասնագիտական և մշակութային հորիզոնները,
կապեր հաստատելու տարբեր երկրների ուսանողների և ակադեմիական համայնքի հետ,
զարգացնելու նոր հմտություններ ու տեսանկյուններ,
անձամբ ճանաչելու և փորձարկելու եվրոպական բարձրագույն կրթությունը։
Հպարտ ենք տեսնել մեր ուսանողներին միջազգային հարթակներում:
Մաղթում ենք հաջողված, ոգեշնչող և հիշարժան ուսումնառություն։
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում ոչ միայն դեպի որակյալ միջազգային կրթության, այլև դեպի եվրոպական քաղաքակրթություն:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
