Փորձի փոխանակում Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանում

Հյուսիսային համալսարանի հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման բաժնի պետ Արփինե Ալեքսանյանը մայիսի 11-15-ը «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակում մասնակցում էր Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանում կազմակերպված համալսարանական աշխատակազմի վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրին։ Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանը, լինելով տարածաշրջանային առաջատար և հեղինակավոր բուհերից մեկը և իրականացնելով մի քանի տասնյակի հասնող կրթական ծրագրեր, ապահովում է ժամանակակից և մրցունակ կրթական միջավայր։ Այցի ընթացքում Արփինե Ալեքսանյանը ծանոթացել է Սիուդադ Ռեալի կամպուսի Ակադեմիական կառավարման բաժնի գործունեությանը և կրթական ենթակառուցվածքներին։ Իսկ բաժնի ղեկավար Լուիս Խոսե Մորինոյի հետ հանդիպման ընթացքում ներկայացվել են համալսարանական կրթության կառավարման մեխանիզմները՝ սկսած դիմորդների հետ տարվող աշխատանքներից մինչև բակալավրի և մագիստրոսական կրթության ավարտը։ Մասնագիտական փորձի և գիտելիքի փոխանակման տեսանկյունից արժեքավոր հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ակադեմիական կառավարման ժամանակակից մոտեցումները, վարչական գործընթացների կազմակերպման արդյունավետ մեխանիզմները, նաև՝ ուսանողակենտրոն ծառայությունների իրականացման և դրանց զարգացման փորձը։ Արփինե Ալեքսանյանը ծանոթացել է նաև էլեկտրոնային ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներին, թվային կրթական հարթակներին, խելացի լսարաններին և ուսուցման նորարարական մեթոդներին։ Եվրոպական բարձրագույն կրթական համակարգում կիրառվող թվայնացված կրթական լուծումների և դրանց արդյունավետ կիրառման մեխանիզմների ուսումնասիրությունն ունի կարևոր կիրառական նշանակություն՝ Հյուսիսային համալսարանում թվային կրթության կազմակերպման, ներառական կրթական միջավայի ապահովման արդյունավետության բարձրացման գործում:

«Էրազմուս+» ծրագիրը կարևոր հարթակ է ոչ միայն միջազգային շարժունության և ակադեմիական հմտությունների զարգացման, այլև միջմշակութային երկխոսության, միջազգային համագործակցության և կրթական համակարգերի միջև փորձի արդյունավետ փոխանակման համար։

Այցի ընթացքում Արփինե Ալեքսանյանը հանդիպել է նաև այս պահին գործընկեր բուհում սովորող հյուսիսայինցիներին…

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն