«Արհեստական բանականության գործիքների կիրառությունը մասնագիտական անգլերենի դասավանդման մեջ՝ կայուն զարգացման համատեքստում»

«Կայունություն և միջազգայնացման կարողություններ՝ նպաստելու նորեկների բարձրագույն կրթության արդիականացմանը հարևան արևելյան երկրներում /SIN-NEC/» «Էրազմուս+» բարձրագույն կրթության կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում մարտի 16-ին, 2026թ. մեկնարկել է դասախոսների համար նախատեսված առցանց միկրոորակավորման դասընթացը։
Դասընթացն իրականացվում է SIN-NEC ծրագրի ԱՓ4 աշխատանքային փաթեթի շրջանակում և նպատակ ունի զարգացնել բարձրագույն կրթության ոլորտի դասավանդողների՝ արհեստական բանականության գործիքների կիրառման, թվային կրթության և ժամանակակից մանկավարժական մոտեցումների կարողությունները։
«Արհեստական բանականության գործիքների կիրառությունը մասնագիտական անգլերենի դասավանդման մեջ՝ կայուն զարգացման համատեքստում» դասընթացը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալ արհեստական բանականության տարբեր գործիքներին և դրանց կիրառման հնարավորություններին մասնագիտական անգլերենի դասավանդման, ուսուցման և գնահատման գործընթացներում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կայուն զարգացման սկզբունքներին, արհեստական բանականության էթիկական և պատասխանատու կիրառմանը, ինչպես նաև կրթության համապատասխանեցմանը աշխատաշուկայի արդի պահանջներին։
Դասընթացը ներառում է ինտերակտիվ դասախոսություններ և գործնական պարապմունքներ՝ նպաստելով մասնակիցների թվային, մանկավարժական և մասնագիտական կարողությունների զարգացմանը։
👩🏫 Դասընթացը վարում են՝
✔️ Լուսինե Ֆլջյան՝ բ.գ.դ., պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր,
✔️ Արուսյակ Իվանյան՝ բ.գ.թ., դոցենտ, Հյուսիսային համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար,
✔️ Անի Թամազյան՝ բ.գ.թ., Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ։
🎓 Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան 3 ECTS կրեդիտին համապատասխան վկայականներ։ Դասավանդման լեզուն անգլերենն է, ինչը նպաստում է բարձրագույն կրթության միջազգայնացմանը և դասախոսների միջազգային ու վիրտուալ համագործակցության կարողությունների զարգացմանը։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
