Հյուսիսային համալսարանը՝ Կենսաբազմազանության COP17 գլոբալ համաժողովում

Հավատարիմ մնալով կանաչ կրթության խթանման, էկոլոգիական մտածողության ձևավորման և նորարարական կրթական մեթոդների ներդրման իր առաքելությանը՝ Հյուսիսային համալսարանն ակտիվորեն մասնակցում է COP17 Կենսաբազմազանության պահպանմանը նվիրված միջազգային հեղինակավոր համաժողովին։ Որպես կայուն ապագայով և էկոլոգիական կրթությամբ շահագրգիռ բուհ՝ մեր թիմը ներկայանալու է հատուկ ելույթներով և մասնագիտական քննարկումներով։

⏱️Ե՞րբ՝ Հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 12:00-ին

📍Որտե՞ղ՝ «Կանաչ գոտի» (Green Zone)

Մեր բանախոսները հանրությանն ու միջազգային գործընկերներին կներկայացնեն հետևյալ առանցքային թեմաները․

👤 Արմեն Ճուղուրյան- Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

👉 «Կանաչ կրթության կազմակերպման նշանակությունը և միջազգային պահանջները»

👤 Նարեկ Սարատիկյան -Տնտեսագիտության թեկնածու

👉 «Ուսանողական կանաչ ինկուբատորների նպատակադրումները և գործունեության առանձնահատկությունները»

👤 Հասմիկ Սահակյան -ասպիրանտ

👉 «Ոչ ֆորմալ կանաչ կրթության կազմակերպման առանձնահատկությունները»

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին, ուսանողներին և գործընկերներին միանալու մեզ և միասին քննարկելու էկոլոգիապես մաքուր և կայուն ապագայի կառուցման ուղիները։։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն