Ընդունելություն

Հումանիտար հոսքով ավագ դպրոցում ինտերակտիվ մեթոդներով դասավանդում են հմուտ մանկավարժներ և դասախոսներ, որոնց մի մասը գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են: Պարբերաբար կազմակերպվող թեմատիկ միջոցառումները, էքսկուրսիաները Հայաստանի պատմամշակութային վայրերով հնարավորություն են ընձեռում դպրոցի սաներին ձեռք բերել հավելյալ գիտելիքներ, հարստանալ հոգեպես, ճանաչել ու սիրել հայրենի երկիրը: Ավագ դպրոցի աշակերտներն օգտվում են համալսարանի ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններից։ Ուսման տարեկան վարձը 250.000 դրամ է, որը հնարավոր է վճարել նաև մաս առ մաս: Հյուսիսային համալսարանում կրթությունը շարունակելու դեպքում ավագ դպրոցի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար գործում են ուսման վարձի զեղչեր։

Սովորողի ընդունելությունը դպրոց

  1. Սովորողների ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի հրամանով` երեխայի (սովորողի) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա:
  2. Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը,իսկ ծնողի ցանկությամբ ամբողջ տարվա ընթացքում:
  3. Ավագ դպրոց ընդունվելիս երեխայի (սովորողի)  ծնողը դպրոց է ներկայացնում հիմնական կրթության վկայականի բնօրինակը և.
    • դիմում,
    • 2 լուսանկար,
    • երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
    • տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից),
    • դպրոցից դպրոց սովորողի տեղափոխում (ընդունելությունը) (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար) փաստաթղթերը տեղափոխվում են էլեկտրոնային եղանակով:
    • վկայագիր «կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար:
  4. Հիմնական կրթության վկայական ստացած բոլոր աշակերտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու  ավագ դպրոցի 10-րդ դասարանում:

Իրավաբան

ԷԼԷՄԷՍ ՍՊԸ-ն փնտրում է իրավաբան, ով պատասխանատու է լինելու դատական գործընթացների կազմակերպման և կառավարման, հաճախորդների…
Ավելին

Գյումրու Ալեք Մանուկյան 26 և Երևանի Ալեք Մանուկյան 15 ա հասցեները կապող ճանապարհը տանում է դեպի Եվրոպա

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ծրագրի ղեկավար, «Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի…
Ավելին

Վերջին դաս ավագ դպրոցում

Շնորհավորանքներ, ծաղիկներ, ուսուցիչներին ուղղված սիրո խոստովանություններ, հուզմունքից խճճված խոսքեր ու ապագային ուղղված լուսավոր հայացքներ… Հյուսիսային…
Ավելին