Հյուսիսային համալսարանի դեսպաններն՝ Իսպանիայի Սևիլյայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում

Ծանոթացեք Հյուսիսային համալսարանի դեսպաններն են՝ Իսպանիայի Սևիլյայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

Erasmus+ KA171 ուսանողական շարժունության ծրագրի շրջանակում մեր ուսանողուհիներ Անժելիկա Հարությունյանն ու Մելինե Պետրոսյանը մեկ կիսամյակ կուսանեն այնպիսի հեղինակավոր բուհում, ինչպիսին Սևիլյայի համալսարանն է:

Այս շարժունությունը հիանալի հնարավորություն է մեր ուսանողների համար՝

👌ձեռք բերելու միջազգային ակադեմիական փորձ,

👌ընդլայնելու իրենց մասնագիտական և մշակութային հորիզոնները,

👌կապեր հաստատելու տարբեր երկրների ուսանողների և ակադեմիական համայնքի հետ,

👌զարգացնելու նոր հմտություններ ու տեսանկյուններ,

👌անձամբ ճանաչելու և փորձարկելու եվրոպական բարձրագույն կրթությունը։

Հպարտ ենք տեսնել մեր ուսանողներին միջազգային հարթակներում:

Մաղթում ենք հաջողված, ոգեշնչող և հիշարժան ուսումնառություն։

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում ոչ միայն դեպի որակյալ միջազգային կրթության, այլև դեպի եվրոպական քաղաքակրթություն:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն