Northern University

Վերապատրաստման հնարավորություն դասախոսների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թ. մարտի 15-ից «SIN-NEC» ծրագրի շրջանակում մեկնարկում է անվճար վերապատրաստման դասընթաց՝ «AI Tools for Teaching ESP for Sustainability» թեմայով։

Վերապատրաստման հնարավորություն դասախոսների համար Read More »

Սեմինար «Ազգային փոքրամասնությունների իրավահավասարության հիմնախնդիրները թյուրքական աշխարհում»

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի, կարիերայի և լրացուցիչ կրթության կենտրոնի ղեկավար Նինա Ավագյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտ, թուրքագետ Վանատուր Շերենցի հետ: «Ազգային փոքրամասնությունների իրավահավասարության հիմնախնդիրները թյուրքական աշխարհում» թեմայով սեմինար–վերապատրաստման առանցքը Թուրքիայի ազգային, էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության քաղաքականության համակողմանի քննարկումն էր:

Սեմինար «Ազգային փոքրամասնությունների իրավահավասարության հիմնախնդիրները թյուրքական աշխարհում» Read More »

Ուսման հնարավորություն Բուլղարիայում

Հյուսիսային համալսարանի և Բուլղարիայի Վառնայի կառավարման համալսարանի միջև ստորագրված «Էրազմուս+» համագործակցության հուշագրի համաձայն՝ Հյուսիսային համալսարանի ուսանողներին հնարավորություն է տրվում 2026-2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում մասնակցել «Էրազմուս+ KA171» շարժունության ծրագրին : Շարժունության տևողությունը 3 ամիս է:

Ուսման հնարավորություն Բուլղարիայում Read More »

Ուշադրություն հարգելի ուսանողներ

Հյուսիսային համալսարանի և Լեհաստանի Յան Ամոս Կոմենսկի կիրառական գիտությունների համալսարանի միջև ստորագրված Էրազմուս+ համագործակցության հուշագրի համաձայն՝ Հյուսիսային համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու Էրազմուս+ KA171 շարժունության ծրագրին՝ 2026-2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում: Շարժունության տևողությունը 5 ամիս է:

Ուշադրություն հարգելի ուսանողներ Read More »

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչի թափուր հաստիքի համար

Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցը հայտարարում է մրցույթ «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչի թափուր հաստիքի համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչի թափուր հաստիքի համար Read More »

Թումանյանի ծննդյան օրը Թումանյանական բուհում

Թումանյանական բուհում Թումանյանի ծննդյան օրն ամեն տարի նշվում է որպես սիրո խոստովանություն՝ ուղղված հանճարեղ բանաստեղծին ու «գրքերի անեզր տիեզերքին»:

Հյուսիսային համալսարանի գրադարանում տոն է: Հյուսիսայինցիների մեծ ընտանիքը կրկին հավաքվել է՝ նշելու ավանդական դարձած կրկնատոնը:

Թումանյանի ծննդյան օրը Թումանյանական բուհում Read More »

Խնդրահարույց վարկերի հավաքագրման մասնագետ

ԷԼԷՄԷՍ ՍՊԸ-ն փնտրում է խնդրահարույց վարկերի հավաքագրման մասնագետ, ով կաշխատի ժամկետանց վարկերի հետ, արդյունավետ կերպով կիրականցնի հաճախորդների սպասարկում և համապատասխան պայմանների առաջարկություն `վարկերի վերացնելու նպատակով:

Խնդրահարույց վարկերի հավաքագրման մասնագետ Read More »

Հյուսիսային համալսարանի թիմը Դրեզդենում

«ՀՀ-ում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) Էրազմուս + նախագծի աշխատաժողովը: Այն կոչված է բարձրագույն կրթության որակի ապահովման, կառավարման արդյունավետության բարձրացման, հավատարմագրման չափորոշիչների վերանայման և մշակման, թվային գործիքների կիրառման, ինստիտուցիոնալ հետազոտությունների անցկացման ռազմավարական պլանավորման և ազգային ռազմավարության շրջանակում դրանց կիրառման գործընթացների կազմակերպմանը:

Հյուսիսային համալսարանի թիմը Դրեզդենում Read More »